211652_close_icon
views-count85495 դիտում article-date 10:32 15-02-2019

Խոշոր ու շղթայական ավտովթար Երևանում. Բախվել են 2 MAZDA, 2 TOYOTA եւ KIA մակնիշի ավտոմեքենաները. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 15-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:00-ի սահմաններում Կոմիտասի պողոտայում բախվել են Երևան քաղաքի Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչ, 30-ամյա Արմեն Ավետիսյանի վարած MAZDA մակնիշի 20 MI 088 համարանիշի, Լոռու մարզի բնակիչ, 27-ամյա Հասմիկ Գորգինյանի վարած MAZDA մակնիշի 10 PL 007 համարանիշի, Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի բնակիչ, 31-ամյա Գեղամ Թառլամազյանի վարած TOYOTA մակնիշի 35 GA 379 համարանիշի, Երևան քաղաքի Նոր-Նորք վարչական շրջանի բնակիչ, 28-ամյա Հայկ Ենգիբարյանի վարած KIA մակնիշի 35 ZL 053 համարանիշի եւ Գյումրի քաղաքի բնակիչ, 31-ամյա Ռուդիկ Խաչատրյանի վարած TOYOTA մակնիշի 57 RR 555 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով վարորդներից Ա. Ավետիսյանը բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել է Արմենիա բժշկական կենտրոմ: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակի տեսուչներ Գոռ Խաչատրյանն ու Արսեն Հակոբյանը: Օպերատիվորեն ժամանել են նաեւ ապահովագրական ընկերության ներկայացուցիչները: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղից ժամանել է հերթապահ խումբը համայնքային ոստիկանության ծառայողի գլխավորությամբ: Ըստ նախնական տեղեկությունների, վթարի մեղավորը եղել է վարորդներից Ա. Ավետիսյանը, ով ընդունել է իր մեղավորությունը Գ. Շամշյանի տեղեկություններով, տեսուչներ Գ. Խաչատրայանի եւ Ա. Հակոբյանի կողմից նախապատրաստված նյութերը փոխանցվելու են ճանապարհային ոստիկանության հետաքննչական բաժանմունք: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 94+
94+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր