211652_close_icon
views-count14816 դիտում article-date 17:33 12-04-2020

Խոշոր ավտովթար Երևանում. Honda Fit-ը բախվել է բազալտե եզրաքարերին, այնուհետև՝ էլեկտրասյանը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:40-ի սահմաններում Honda Fit մակնիշի 35 PT 875 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Գայի պողոտայում՝ թիվ 42 շենքի դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարերին, այնուհետև երկաթե էլեկտրասյանը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության ծառայողները՝ 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակի տեսուչներ Վահան Հովհաննիսյանի և Հակոբ Մարտիրոսյանի գլխավորությամբ: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Հակոբ Մասչյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Գեղամ Ծառուկյանի գլխավորությամբ: Փաստի առիվ Գ. Ծառուկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Վերջինիս հանձնարարականով ավտոմեքենան, որի առջևի անվահեծանը կոտրվել է, քարշակի միջոցով տեղափոխվեց Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 51+
51+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր