211652_close_icon
views-count1338 դիտում article-date 19:25 21-04-2021

Արման Անդրեասյանը՝ Եվրոպայի առաջնության մրցանակակիր

Վարշավայում ավարտվեց ազատ ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը:

Մեր երկու օլիմպիականների բացակայության պայմաններում Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը մրցագորգ ուղեկցեց չորս ըմբիշների: Նրանցից միայն Արման Անդրեասյանին հաջողվեց դառնալ մեդալակիր: 70 կգ քաշային  արտաշատցի վարպետը <<  բրոնզի >>  համար չափազանց լարված գոտեմարտ անցկացրեց մոլդովացի Միխայիլ Սավայի հետ: Հավասարազոր մրցակիցների գոտեմարտում հայ ըմբիշին  հաջողվեց միավորների նվազագույն տարբերությամբ / 4 : 3 / առավելության հասնել և կանգնել պատվանդանի երրորդ աստիճանին:

Մեր մյուս երեք պատվիրակները գլխիկոր հեռացան մրցավայրից:

Այսօր Վարշավա մեկնեց  հունահռոմեական ըմբշամարտի ՀՀ   հավաքականը:  Մրցագորգ կելնեն  երևանցիներ Ռուդիկ Մկրրտչյանը / 55կգ /, Գևորգ Ղարիբյանը / 60 կգ / , Սլավիկ Գալստյանը / 67 կգ /,  Մալխաս Ամոյանը / 72 կգ /, գյումրեցիներ Վարուժան Գրիգորյանը  / 77 կգ / , Կարապետ Չալյանը / 82 կգ / և էջմիածինցի Հրաչյա Պողոսյանը / 63 կգ /:

Նմանատիպ նյութեր