211652_close_icon

Ըմբիշ Արման Անդրեասյանը կպայքարի աշխարհի առաջնության բրոնզե մեդալի համար

views-count2386 դիտում article-date 11:10 14-09-2025
վՀայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Արման Անդրեասյանը կպայքարի աշխարհի առաջնության բրոնզե մեդալի համար: 

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության մրցումային առաջին օրը Հայաստանի հավաքականից մրցագորգ դուրս եկան Մանվել Խնձրցյանն (61 կգ) ու Արման Անդրեասյանը (70 կգ):

Մանվել Խնձրցյանը պարտվեց 1/8 եզրափակիչում, սակայն իրավունք կստանա սփոփիչ գոտեմարտ անցկացնել, քանի որ իրեն հաղթած Զավուր Ուգուրը դուրս եկավ եզրափակիչ:

Կիսաեզրափակիչ գոտեմարտում Արման Անդրեասյանը մրցեց Ճապոնիայից Յոշինոսուկե Աոյոգիի հետ ու զիջեց 7:0 հաշվով:

Անդրեասյանը կպայքարի ԱԱ-ի բրոնզե մեդալի համար: Այս քաշային կարգի մեդալային գոտեմարտերը կկայանան սեպտեմբերի 14-ին։

Նմանատիպ նյութեր