211652_close_icon
views-count1691 դիտում article-date 15:35 15-12-2022

Խնդիր ենք դրել, որ մինչև 2050–ը պիտի դառնանք ֆուտբոլի Եվրոպայի կամ աշխարհի առաջնության մրցանակակիր. Փաշինյան

ՀՀ կառավարության մինչև 2050 թվականի ռազմավարության մեջ խնդիր ենք ձեւակերպել մինչեւ այդ թվականն ունենալ 25 օլիմպիական ոսկե մեդալ: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այս տարվա լավ ցուցանիշներն ի ցույց են դնում, որ երբ պետությունը աջակցություն է ցուցաբերում, ոլորտը արագ արձագանքում է»,- ասաց նա:

Անդրադառնալով որոշմանը, որով կրկնապատկում են միջազգային մարզական միջոցառումներում հաղթող մրցանակակիր դարձած հայաստանցի մարզիկներին տրվող դրամական մրցանակները, Փաշինյանն ասաց, որ աշխարհի չեմպիոնը միանվագ ստանալու է 5-ից փոխարեն 10 մլն դրամ, եվրոպայի չեմպիոնը՝ 6 մլն դրամ նախկին 3 մլն դրամի փոխարեն:

«ՀՀ կառավարության մինչև 2050 թվականի ռազմավարության մեջ խնդիր ենք

Ենք դրել, որ ՀՀ ֆուտբոլի հավաքականը դառնա ֆուտբոլի Եվրոպայի կամ աշխարհի առաջնության մրցանակակիր, որն իրագործելի ծրագիր է»,-ասաց վարչապետը, որպես օրինակ բերելով Մարոկկոյի ֆուտբոլի հավաքականի օրինակը, որը Աշխարհի առաջնությանը հասավ կիսաեզրափակից:

«Կարծում եմ` իրագործելի ծրագիր է։ Բայց դրա համար մենք պետք է հասկանանք, թե ինչ պետք է անենք։ Իրատեսականությունը խիստ հաշվարկելի է։ Դա կախված է նրանից, թե մենք ինչ ենթակառուցվածք ունենք , քանի երեխա է ֆուտբոլով զբաղվում»,- ասաց Փաշինյանը։

Նա հավելեց, որ կառավարությունը խրախուսում է մարզադպրոցների, ֆուտբոլային մարզադաշտերի կառուցումը։

«Անկախ աշխարհաքաղաքական, տարածաշրջանային իրավիճակից` մենք ՀՀ զարգացման օրակարգից մի վայրկյան անգամ չպիտի շեղվենք։ Այո՛, մենք բոլորս հասկանում ենք բոլոր բարդությունները, տեսնում ենք, ապրում ենք այդ բոլոր բարդությունները։ Բայց մենք իրավունք չունենք մի վայրկյան անգամ ՀՀ զարգացման օրակարգից շեղվելու»,- նշեց նա։

Նմանատիպ նյութեր