1985 դիտում
09:15 20-04-2021
Փաշինյանի ու Ալիևի տեսլականները համընկնում են․ «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է․ «Նիկոլ Փաշինյանն անընդհատ խոսում է հարևանների նկատմամբ թշնամական վերաբերմունքի փոփոխության, խաղաղության մասին։ Առաջին հայացքից անմեղ ու անվտանգ այս հայտարարությունների տակ թաքնված են այլ նպատակներ, որոնք բացահայտվում են իշխանության զանազան խոսնակների ու Նիկոլ Փաշինյանի այլ հայտարարությունների արդյունքում։
Արդեն առանց ձևականությունների հայտարարվում է, որ Հայաստանը բանակ չի ունեցել, բանակը հեղինակազրկվում ու վարկաբեկվում է բոլոր հնարավոր մեթոդներով։ Եվ դրանից հետո հնչում է Նիկոլ Փաշինյանի «հարևանցի» հայտարարությունն այն մասին, որ կա գաղափար՝ բանակում ծառայությունը դարձնել 5 տարին մեկ անգամ, ընդամենը երեք ամսով։
Առաջին հայացքից կարող է թվալ, թե սա նախընտրական կաշառք է՝ ընտրություններից առաջ հայտարարվում է, որ իրենց ընտրելու դեպքում ձեր երեխաներն այլևս բանակում չեն ծառայելու կամ գրեթե չեն ծառայելու։ Սակայն, եթե անգամ այս խայծն օգտագործվելու է նախընտրական նպատակներով, իսկ այն օգտագործվելու է, իրականում այդ հայտարարությունն ունի ավելի հեռահար նպատակ՝ վերջնականապես կազմաքանդել բանակը։ Այսինքն՝ մի կողմից՝ հայտարարվում է, որ մենք բանակ չենք ունեցել, մյուս կողմից՝ հռչակվում է բարեփոխումների անվան տակ բանակը վերացնելու մտադրություն։ Ահա այստեղ է երևակվում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների տրամաբանությունն ու պատճառահետևանքային կապը․ նա ասում է, թե պետք է փոխել թշնամիների նկատմամբ վերաբերմունքն այնպես ու այնքան, որ թշնամի այլևս չունենանք։ Իսկ եթե չկան թշնամիներ, չկա նաև բանակ ունենալու անհրաժեշտություն։
Սա, իհարկե, պարզունակ, մակերեսային և պետական մտածողության հետ որևէ աղերս չունեցող տրամաբանություն է, բայց բանակում չծառայած Նիկոլ Փաշինյանը երբեք էլ աչքի չի ընկել խորիմաստությամբ ու շրջահայացությամբ։ Տարածաշրջանում, որում գտնվում է Հայաստանը, լայն իմաստով կա գոյության երկու մոդել՝ ստեղծել հզոր անվտանգային համակարգ՝ ժամանակակից ու մարտունակ զինված ուժերով, և դրանով խաղաղություն պարտադրել թշնամական տրամադրվածություն ունեցող հարևաններին, և երկրորդը՝ հանձնվել, հայտարարել, որ մենք այլևս թշնամիներ չունենք, և հրաժարվել սեփական բանակ ունենալու գաղափարից՝ անվտանգության ապահովումը այնքանով, որքանով՝ վերապահելով երրորդ որևէ երկրի, այս պահին՝ Ռուսաստանին։
Նիկոլ Փաշինյանն առաջարկում է երկրորդ մոդելը, որն իրականում ոչ միայն բանակ, այլ նաև պետություն չունենալու մոդել է, քանի որ առանց զինված ուժերի կամ Նիկոլ Փաշինյանի առաջարկած զինված ուժերով պետությունը լինելու է բուտաֆորիա, ձևականություն, եթե լինելու է ընդհանրապես։
Նիկոլ Փաշինյանն այսպիսով առաջարկում է գեղեցիկ ձևակերպումների անվան տակ իրականում վերացնել հայկական բանակը։ Ի դեպ, հայկական բանակի դեմ ձևակերպումների տարբերությամբ, բայց նույն բովանդակությամբ ամեն առիթով խոսում է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Հայկական բանակի գոյության, ավելի ճիշտ՝ չգոյության մասին նրա և Նիկոլ Փաշինյանի տեսլականները համընկնում են»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1851 դիտում
16:00 17-05-2016
Մինսկի խմբի և ՀՀ նախագահի տեսլականները արցախյան կարգավորման հարցում համընկնում են. Է. Շարմազանով
2548 դիտում
20:33 29-02-2024
Պաշտոնից ազատման դիմում եմ գրել․ մեր տեսլականները մի շարք հարցերում տարբերվում են․ Էդմոն Մարուքյան
Այս բաժնից
931 դիտում
08:50 09-11-2024
Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը շահագրգռված չէ գերիների ու բռնի առևանգվածների ազատ արձակման հարցում. «Փաստ»
877 դիտում
08:29 09-11-2024
Կապիտուլացիայից 4 տարի անց. ինչ ունենք. «Ժողովուրդ»