1920 դիտում
16:00 17-05-2016
Մինսկի խմբի և ՀՀ նախագահի տեսլականները արցախյան կարգավորման հարցում համընկնում են. Է. Շարմազանով
Մինսկի խմբի համանախագահող երկրներն ընդունել են պաշտոնական Երևանի առաջարկները և ունեն նույն տեսլականը, ինչ Երևանը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Ըստ նրա` ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ նախագահ Սերժ Սարգսյանի՝ բանակցությունները վերսկսելու առաջարկներն ընդունվել են: Ավելին` արձանագրվել են համանախագահության երեկվա հայտարարության մեջ:
Առաջինը վերաբերում էր հենց 94թ.-ին կնքված զինադադարի պայմանագրին:
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահը նշել է, որ 1994-1995 թթ.-ի զինադադարի պայմանագիրը միակ փաստաթուղթն է, որով կողմերը պետք է շարունակեն բանակցությունները: Նման շեշտադրումներ արել էին նաև միջնորդները:
Հաջորդ լուրջ ձեռքբերումը, ըստ ՀՀԿ խոսնակի, այն էր, որ տարիներ շարունակ հայկական կողմերը՝ թե՛ ՀՀ-ն, թե՛ ԼՂՀ-ն ասել են, որ կողմնակից են շփման գծում վերահսկողության մեխանիզմների տեղադրմանը: Սա ասել է նաև ՄԽ-ն, մինչդեռ Շարմազանովը հիշեցնում է, թե ինչ էր ասում Ադրբեջանը. «Հողերից դուրս եկեք, և մենք կտեղադրենք. տեսանք, որ այստեղ ևս Ադրբեջանն իր նպատակին չհասավ, և ՀՀ Նախագահի առաջարկն այս փուլում ընդունվեց համանախագահող երկրների կողմից»:
Հարցին, թե ինչ երաշխիքներ ունի հայկական կողմը, որ Ադրբեջանը չի գնա իրավիճակի սրման՝ ՀՀկ խոսնակը նկատեց, որ հաղթանակը կլինի այն ժամանակ, երբ Արցախը կլինի միջազգայնորեն ճանաչված:
Նմանատիպ նյութեր
2057 դիտում
09:15 20-04-2021
Փաշինյանի ու Ալիևի տեսլականները համընկնում են․ «168 ժամ»
2674 դիտում
20:33 29-02-2024
Պաշտոնից ազատման դիմում եմ գրել․ մեր տեսլականները մի շարք հարցերում տարբերվում են․ Էդմոն Մարուքյան
Այս բաժնից
472 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
898 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
787 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը