160437 դիտում
21:14 19-04-2021
Երևանի ոստիկանությունը իրականացրել է հատուկ օպերացիա. բերման են ենթարկվել 50-ից ավել քրեական հեղինակություններ, որոնց թվում են՝ «Կացին»-ը, «Կաղինը»-ը, «Պնդուկ»-ը, «Քյարթու»-ն, «Թզբեխ»-ը, «Դուշեշ»-ը, «Իքիբիր»-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ ապրիլի 19-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները Երևանում իրականացրել են «Քրեական պատմություններով ապագա չես ունենա» օպերացիան:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններից ոստիկանության Երևան քաղաքի վարչություն են բերման ենթարկվել քրեական ենթամշակույթին հարող 50-ից ավել քրեական հեղինակություններ:
Մեծ մասն ունեն մականուններ, այդ թվում՝ «Կացին», «Կաղին», «Պնդուկ», «Քյարթու», «Թզբեխ», «Դուշեշ», «Իքիբիր» և այլն:
Ոստիկանության Նոր Նորքի բաժին են բերման ենթարկվել նաև մեծ թվով քրեական հեղինակություններ:
SHAMSHYAN.com-ը փորձում է ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից ճշտել դեպքի հանգամանքները:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+