211652_close_icon
views-count89066 դիտում article-date 19:32 16-11-2021

Ոստիկանական հատուկ օպերացիա՝ Երևանի կենտրոնում. զրահապատ Toyota Land Cruiser-ով բերման են ենթարկվել «քրեական հեղինակություններ». ՏԵՍԱՆՅՈՒԹ  

Քիչ առաջ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի, ոստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի ծառայողները ոստիկանության «կարմիր բերետների» հետ Հերացի փողոցում իրականացրել են հատուկ օպերացիա։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերացիայի արդյունքում ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկվել 3 անձինք։ Նրանցից մեկը քրեական աշխարհում հայտնի «Մոնումենտցի Վարդգեսիկ» մականվամբ 39-ամյա Վարդգես Իսպիրյանն է, մյուսը «Երրորդմասցի Ռուժ Արթուրիկ» մականվամբ 35-ամյա Արթուր Փոխարյանն է, իսկ մյուսը «Երրորդմասցի Արմենչիկ» մականվամբ 37-ամյա Արմեն Հարությունյանն է։

Վերջիններս եղել են զրահապատ Toyota Land Cruiser  մակնիշի ավտոմեքենաներով, նրանցից մեկի մոտ  եղել է «Մակարով» տեսակի ատրճանակ։ 

Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր