8264 դիտում
20:18 19-04-2021
Հայաստանի Ազգային գրադարանում բացվեց «Հայոց գիրը. ձեռագիր մատյաններից մինչ տպագրություն» խորագրով ալբոմային հրատարակությունների ցուցադրությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հայկական մշակույթի ակունքները գալիս են դեռևս հայկական ցեղային միությունների ու պետական կազմավորումների ժամանակներից: Դրանք մեզ ծանոթ են ոչ միայն պահպանված առասպելներից և կրոնական հավատալիքներից, այլև պեղումների նյութերից: Մշակույթի ճյուղերն են լեզուն, գրականությունը, ճարտարապետությունը, քանդակագործությունը, նկարչությունը, երաժշտարվեստն ու պարարվեստը, թատրոնն ու կինոն և այլն:
Պատմական հանգամանքների բերումով հայկական մշակությը ձևավորվել ու զարգացել է ոչ միայն բուն Հայաստանում, այլև Սփյուռքում:Հայաստանում մինչև օրս մնացել են մշակութային ոլորտներ, գործիչներ ու օջախներ,որոնք պահպանում ու տարածում են,ինչպես տեղի, այնպես էլ օտարազգի մշակույթի ավանդույթները, թե մեր, այնպես էլ արտերկրում:Խոսենք հայ երախտավորներից Մեսրոպ Մաշտոցի կողմից ստեղված հայ գրերի մասին: Հայերենի այբուբենի ստեղծումը տեղի է ունեցել 405 կամ 406 թվականներին։ Հայկական գրային համակարգը՝ 36 տառից բաղկացած հայերենի այբուբենը, ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը (361-440)։Այբուբենները ստեղծվել են հին ժամանակներում կամ վաղ միջնադարում՝ հնագույն ժողովուրդների կողմից։ Հայոց գիրը, այդպիսով, ունենալով ավելի քան մեկուկես հազարամյակի կյանք, ամենաերիտասարդներից մեկն է։Այբուբենի գյուտը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Հայաստանը առաջին անգամ բաժանվել էր երկու հարևանների՝ Բյուզանդական կայսրության ու Սասանյան Պարսկաստանի միջև։
Դրա շնորհիվ ժողովրդի մեջ արմատացավ Քրիստոնեական հավատը, որը դեռ մեկ դար առաջ՝ 301 թվականին ընդունվել էր հայոց պետության պաշտոնական կրոն, և ազգի պահպանումը ավելի ամրապնդվեց։
Ծեսերը ու արարողությունները արվում էին ոչ թե օտար լեզուներով (հունարեն, արամեերեն), այլ մայրենի՝ հայոց լեզվով։ Այբուբենը, կրելով չնչին փոփոխություն (և, օ, ֆ տառերի հավելում), մինչ այժմ չի կորցրել իր արդիականությունը։Խոսելով հայերեն ձեռագրերի ու առաջին գրքերի մասին կարող ենք նշել, որ սրանք եղել են ձեռագիր մատյաններ, որոնք ստեղծվել են 5-րդ դարում, հայ գրերի գյուտից հետո:
Մեզ հասած հնագույն ձեռագիր մատյանը 7-րդ դարում ստեղծված «Վեհամոր ավետարանն» է։ Նույնիսկ տպագրության գյուտից հետո էլ հայերեն ձեռագիր գրքերի ստեղծումը շարունակվեց մինչև 18-րդ դարի վերջը: Ձեռագիր գիրքը կամ մատյանը գրվում էր մեկ օրինակ, մագաղաթի թերթերի վրա, ապա բազմացվում ընդօրինակմամբ։ Ընդօրինակողը կոչվում էր գրիչ։ Հայաստանում (Անի, Վաղարշապատ, Հաղպատ, Սանահին, Տաթև, Գլաձոր, Վան, Աղթամար, Կարին, Բաղեշ), Կիլիկիայում և հայ գաղթավայրերում (Լվով, Կաֆա, Վենետիկ և այլն) կային գրչության կենտրոններ՝ դպրոցներ, ուր ստեղծվում և ընդօրինակվում էին հայերեն ձեռագիր գրքեր։ Երբ գրիչն ավարտում էր երկի ընդօրինակումը, գրված էջերը հանձնվում էին զարդանկարչին, որը կոչվում էր ծաղկող: Նա մագաղաթների էջերի լուսանցքներում նկարում էր ձեռագրի բովանդակության այս կամ այն դրվագն արտահայտող պատկերներ, հաճախ էլ տարբեր բնույթի այլ նկարներ, խորաններ, զարդեր։
13–14-րդ դարերի ձեռագիր մատյանների էջերում են ստեղծվել հայկական մանրանկարչության գլուխգործոցները: Գրված ու ծաղկեցված մագաղաթի թերթերն այնուհետև անցնում էին կազմարարի ձեռքը, որը դրանք կարում էր, կազմում, և այդպես ձեռագիրը գրքի կերպարանք էր ստանում: Տարբեր դարերից մեզ է հասել շուրջ 25 հզ. հայերեն ձեռագիր գիրք:Հայոց գրերին նվիրված մինչ օրս կազմակերպվել ու կազմակերպվում են տարրաբնույթ ցուցադրություններ, անցկացվում կլոր-սեղաններ ու քննարկումներ: Խոսենք մի շատ հետաքրքիր ու յուրահատուկ միջոցառման մասին, որը կազմակերպել էին հայ գրքասեր ու ընթերցասեր հասարակության կողմից սիրված մշակութային օջախներից մեկում՝ Հայաստանի Ազգային գրադարանում:Այստեղ մեծ ցուցասրահում սույն թվականի ապրիլի 19-ին գրադարանային շաբաթի շրջանակներում բացվեց «Հայոց գիրը. ձեռագիր մատյաններից մինչ տպագրություն» խորագրով ալբոմային հրատարակությունների ցուցադրություն։Միջոցառումը կյազմակերպել էր Արվեստի գրականության և ոչ գրքային հրատարակությունների բաժնի, ի դեմս՝ վարիչ Աննա Օնանյանի կողմից:Սա նվիրված էր Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան։Ինչպես գիտենք, 2019 թվականի դեկտեմբերի 11-ին Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում ընթացող ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի 14-րդ նիստում միաձայն որոշվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում ներառել Հայաստանի ներկայացրած «Հայկական տառարվեստը և դրա մշակութային դրսևորումները» հայտը։Ավելի վաղ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում ներառել են նաև հայկական դուդուկը, խաչքարը, «Սասունցի Դավիթ» էպոսը, լավաշն ու քոչարին։
Բացելով ու ողջույնի խոսք ուղղելով ներկաներին Աննա Օնանյանը հակիրճ պատմական էքսկուրս անցկացրեց ներկայացնելով ու պատմելով հայկական տառարվեստի, սեպագիր արձանագրությունների,հայոց լեզվի զարգացման պատմության մասին, ինչպես նաև ծանոթացրեց ցուցադրվող գրականության հետ: Նա այնպես էր պատմում ու ներկայացնում հայկական տառարվեստի պատմությունն ու ներկայացվող գրականությունը, կարծես լիներ այդ ժամանակներում ապրող խոսուն վկան:
Ցուցահանդեսի ժամանակ այցելուները հնարավորություն ունեցան դիտել 200 տարվա վաղեմություն ունեցող գրքերի տիտղոսաթերթեր, գրամեքենաներ և այլն: Վերջում տեղի ունեցավ գեղեցիկ ու բովանդակալից քննարկում օրվա առիթով: Նշենք, որ միջոցառմանը ներկա էին տարբեր սերունդների ներկայացուցիչներ, մտավորականներ և այլք: Այսպիսով նշենք, որ ցուցահանդեսը բաց կլինի մեկ շաբաթ:
Նյութը՝ Գարիկ Ավետիսյանի
Լուսանկարները՝ Հայաստանի Ազգային գրադարանի
ֆեյսբուքյան էջի և Սիրարփի Կարապետյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
Նմանատիպ նյութեր
1321 դիտում
13:04 30-11-2015
Ավստրիայի ազգային գրադարանում բացվել է «Հայաստանը հին քարտեզներում» խորագրով քարտեզների ցուցադրությունը
Այս բաժնից
304 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը
496 դիտում
17:36 23-12-2024
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ամփոփել է 2024-ը և ուրվագծել 2025-ի հիմնական անելիքները