211652_close_icon
views-count1645 դիտում article-date 20:33 18-03-2026

Պարոն Փաշինյան, նայում եմ արցախցիների սոցիալ խնդիրների մասին քննարկումը, չեմ գտնում մի ծանոթ դեմք․ Տիգրան Պետրոսյան

Պարոն Փաշինյան, ուշադիր նայում եմ ձեր կողմից հրավիրված քննարկմանը՝ արցախցիների սոցիալ խնդիրների հետ կապված, և չեմ կարողանում մի ծանոթ դեմք տեսնել։ Այս մասին գրել է Արցախի հասարակական գործիչ Տիգրան Պետրոսյանը։

«Պարոն Փաշինյան, ուշադիր նայում եմ ձեր կողմից հրավիրված քննարկմանը՝ արցախցիների սոցիալ խնդիրների հետ կապված, և չեմ կարողանում մի ծանոթ դեմք տեսնել…

Ովքե՞ր են այդ մարդիկ, ինչո՞վ էին զբաղված

Արցախում, որքանո՞վ են նրանք տեղյակ արցախցիների խնդիրների մասին, որքանո՞վ են նրանք կոմպետենտ՝ համակարգված ներկայացնել այդ խնդիրները և ադեկվատ առաջարկներ անել…

Դուք ասում եք, որ այս ընթացքում տարբեր ձևաչափերով հանդիպել եք արցախցիների հետ, կարո՞ղ եք գոնե 3 հոգու անուն տալ և նշել, թե ի՞նչ ձևաչափով եք նրանց հետ հանդիպել…

Պարոն Փաշինյան, գուցե՞ վերջ տաք այս ձևական ձևաչափերին…

Եթե իրոք մտահոգված եք այդ ամենով, բայց չեք կարողանում կողմնորոշվել՝ հարցրեք, հարցնելը ամոթ չի, չիմանալն է ամոթ, իսկ չիմանալով երկրին վնաս տալը՝ հանցագործություն է…»,- գրել է նա։

 

Նմանատիպ նյութեր