211652_close_icon
views-count1805 դիտում article-date 18:22 19-04-2021

ՈւԵՖԱ-ի նախագահը՝ «Յուվենթուսի» ղեկավարի մասին. Ավելի ստախոս մարդ չեմ տեսել

ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդեր Չեֆերինը անդրադարձել է Սուպելիգա ստեղծող թոփ-ակումբների ղեկավարներին:
 
«Կյանքումս շատ բան եմ տեսել: Ես իրավաբան եմ աշխատել, զբաղվել քրեական հանցագործություններով: Տարբեր մարդկանց եմ տեսել, բայց նախկինում սրանց պես մարդկանց չեմ տեսել:
 
Չեմ ուզում շատ խոսել Անյելիի մասին: Թերևս, իմ համար, դա բոլոր դեպքերից ամենամեծ հիասթափությունն է: Ես երբեք չեմ տեսել այդքան ստախոս մարդու: Ու այդքան համառորեն ստող: Անհավանական է:
 
Շաբաթ օրը, երբ շշուկներ տարածվեցին, նա ինձ զանգահարեց. չմտածես, ոչինչ տեղի չի ունենում: Հետո նա ասաց. մի ժամից կզանգեմ: Հետո անջատեց հեռախոսը: Ու հաջորդ օրը մենք լսում ենք այդ հայտարարությունը:
 
Ինչ ասես, որ չեմ տեսել, բայց այսպիսի բան երբեք չեն տեսել: Ակնհայտ է, որ ագահությունն այնպիսի ուժեղ զգացմունք է, որ որոշ մարդկանց մոտ մարդկային արժեքները վերացել են: Բայց մենք ուրիշ ենք ու ուրիշ էլ կմնանք: Միշտ լավ իմանալ, թե ով՝ ով է:
 
Ուրբաթ օրը նրանք միաձայն աջակցեցին ՈւԵՖԱ-ի բարեփոխումները, բայց ակնհայտորեն՝ ստորագրելով այլ թղթեր: Վուդվորդը, Անյելին, Գազիդիսը, Ֆլորենտինո Պերեսը՝ բոլորը: Չգիտեմ, արժե արդյոք բացատրել, թե նրանց մասին ինչ եմ մտածում», ասել է Չեֆերինը:
 
Անդրեա Անյելին՝ «Յուվենտուսի» նախագահն է, Ֆլորենտինո Պերեսը՝ «Ռեալի», Էդ Վուդվորդը՝ «Մանչեսթեր Յունայթեդի» փոխնախագահը, Իվան Գազիդիսը՝ «Միլանի» գլխավոր տնօրենը:

Հիշեցնենք, որ այս գիշեր եվրոպական 12 թոփ-ակումբներ պաշտոնապես հայտնեցին ֆուտբոլի Սուպերլիգա ստեղծելու մասին մասին:

Սուպերլիգայի հիմնադիրներն են իտալական «Միլանը», «Ինտերը», «Յուվենտուսը», իսպանական «Բարսելոնան», «Ռեալը», «Աթլետիկոն», անգլիական «Արսենալը», «Մանչեսթեր Սիթին», «Լիվերպուլը», «Տոտենհեմը», «Չելսին» և «Մանչեսթեր Յունայթեդը»:

Նախատեսվում է, որ Սուպերլիգան կմեկնարկի օգոստոսին և դրան կմասնակցեն 20 թիմ:

Յուրաքանչյուր մասնակից մեկ մրցաշրջանում կանցկացնի 21-23 հանդիպում:

20 թիմերը կբաժանվեն 2 խմբերի և հանդիպումներ կանցկացնեն տանն ու հյուրընկալվելիս: Խմբերում 1-3-րդ տեղ գրաված թիմերը կնվաճեն քառորդ եզրափակիչի ուղեգիր: 4-րդ և 5-րդ տեղ գրաված ակումբները կվիճարկեն քառորդ եզրափակիչի մյուս 2 ուղեգրերը: Փլեյ-օֆֆը կանցկացվի 2 դիմակայությամբ, իսկ եզրափակիչը՝ մեկ խաղով:

Նմանատիպ նյութեր