3199 դիտում
14:19 19-04-2021
«Ռազմագերիների առևտուր». Փաշինյանը «սլաքներն ուղղում» է Մուրադովի կողմը. Свободная Пресса. Tert.am
Ռուսական Свободная Пресса պարբերականն անդրադարձ է կատարել հայ ռազմագերիների վերադարձի թեմային` ուշադրություն հրավիրելով վերջերս տեղի ունեցած միջադեպին, երբ Բաքվից ժամանած ինքնաթիռը, որը, ըստ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակի, պետք է հայ ռազմագերիներին հայրենիք բերեր, դատարկ էր վայրէջք կատարել «Էրեբունի» օդանավակայանում, փոխանցում է Tert.am-ը։
«ՌԴ ռազմատիեզերական ուժերի օդանավով Բաքվից վերադարձող ռազմագերիներին անձամբ ուղեկցում է գեներալ Ռուստամ Մուրադովը, որն Արցախում տեղակայված խաղաղապահ զորակազմի հրամանատարն է: Այդ պատճառով, երբ ապրիլի 8-ին Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը տեղեկացրել էր, որ Ռուստամ Մուրադովը, իբր, իր հետ մի քանի ռազմագերի է բերում Երևան, «Էրեբունի» օդանավակայանում մեծ թվով հարազատներ էին հավաքվել: Լրագրողներ, իհարկե, նունպես շատ կային, քանի որ հույս ունեին երջանկության արցունքներ և երկար սպասված գրկախառնություններ ֆիրքսել և դրանով իսկ բարձրացնել Փաշինյանի խարխլված վարկանիշը»,- գրում է կայքը:
«Սակայն օդանավից դուրս եկավ միայն Մուրադովը: Դիմավորողները բարկացել էին և չգիտեին` ում մեղադրել: Հաղորդվում էր նաև ոստիկանների հետ քաշքշուկի մասին: Այնուհետև մարդիկ ուղևորվել են ՊՆ շենքի մոտ` միանալով անհետ կորած զինծառայողների ծնողների բողոքի ակցիային: Իրավիճակն այնքան էր սրվել, որ ՊՆ աշխատակիցներին ստիպված էին զայրացած հարազատներից փրկել` տարհանելով ուղղաթիռով»,- գրում է աղբյուրը` հավելելով, որ «կուլիսային զրույցներում հայ պաշտոնյաները փորձում էին սլաքներն ուղղել ռուս գեներալի ուղղությամբ»:
«Սակայն մարդիկ հավատացին Մուրադովին, որը վերջակետ դրեց բոլոր հարցերին: Պատասխանելով «Հրապարակ» թերթի լրագրողի հարցին, թե ինչու են Հայաստանի պաշտոնատար անձինք հայտարարել գերիների վերադարձի մասին, սակայն գերիներն այդպես էլ չեն վերադարձրել, Մուրադովն ասել է. «Դա կեղծ սադրանք է: Իրենց հարցրեք: Նրանք մոլորեցնում են բնակչությանը: Դա սովորական այց էր»»,- շեշտում է հոդվածագիրը:
Ինչպես նա նկատում է, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից հայտարարել են, որ Փաշինյանը գերիների ազատ արձակման և վերադարձի մասին պաշտոնապես չի հայտարարելև գուցե, նման լուրեր են տարածվել Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազներ Արթուր Դավթյանի և Իգոր Կրասնովի հանդիպումից հետո:
«Սակայն Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, գործնականում խոստովանել է, որ սադրանք է տեղի ունեցել, որի մասին խոսել է Մուրադովը և սա ճիշտ կլիներ անվանել «դավադրություն» Փաշինյանի կողմից: Այսպես, փոխխոսնակի խոսքով` «որևէ պայմանավորվածություն չի եղել. իրենք պարզապես հույս ունեին, ինչպես և ամեն օր, որ չվերթը լավ լուրեր կբերի»:
«Կարծում եմ, որ մենք պետք է ներողություն խնդրենք մեր հայրենակիցներից նման ապատեղեկատվության համար»,-ասել էր Սիմոնյանը:
«Այստեղ կա փոքր, սակայն էական նրբություն: Սիմոնյանն այս մասին ասել է «Ազատություն» ռադիոկայանին, որն աջակցում է երևանյան «սորոսականներին»: Միևնույն ժամանակ մեր գեներալից ներողություն խնդրելու մասին խոսք չի եղել»,- արձանագրում է հոդվածի հեղինակը:
Վերլուծելով, թե «սորոսականներից» մեծ հաշվով որին է մտահոգում հայ գերիների ճակատագիրը, աղբյուրը մեջբերում է Eurasianet ամերիկյան պորտալին. «Արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ` գերիների խնդիրը վերածվում է ներքաղաքական ֆուտբոլի, և ընտրողները, ամենայն հավանականությամբ, ներկայիս կառավարության աշխատանքն ինչ-որ չափով կդատեն գերիների վերադարձն ապահովելու ունակությամբ»:
«Հետաքրքրականն այն է, որ ռուսական կառավարամետ թերթերն ու հեռուստաալիքները, չգիտես ինչու, կոշտ արձագանք չեն տվել երևանյան «սորոսականների» սադրանքին: Չէ որ սևին սպիտակով գրված է գերիների հարազատներին ուղղված փաշինյանական ուղերձը. գուցե, եթե Կրեմլն իսկապես ցանկանար, ապա Ալիևը նույն րոպեին կվերադարձներ բոլոր արցախյան գերիներին: Ի վերջո, ՌԴ մայրաքաղաքում ապրում է ամենամեծ ադրբեջանական սփյուռքը, և ինչն է խանգարում գլխավոր դատախազ Իգոր Կրասնովին մի լավ ճնշել ազդեցիկ և հարուստ մոսկվաաբնակ ադրբեջանցիներից մեկին»,- գրում է հեղինակը` նշելով, որ Բաքուն մոտ 200 հայ գերի է պահում և պարտավոր է վերադարձնել նրանց 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության 8-րդ կետի համաձայն:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1525 դիտում
11:33 26-12-2024
Հիսուսի արձանի լուսանկարը՝ ռուսական լրատվամիջոցների լավագույնների շարքում (տեսանյութ)
946 դիտում
10:22 26-12-2024
ՊՎԾ-ն «Արմենիա» ԲԿ-ում թերի ուսումնասիրություն է արել և կոծկել խախտումները. Hetq.am