211652_close_icon
views-count18896 դիտում article-date 11:36 17-04-2021

Նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի նկատմամբ հետապնդումները շարունակվում են. դատախազությունում պարզում են Ստեփանավանում նրա տան կառուցման աղբյուրները 

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Լոռու մարզի դատախազությունում նյութեր են նախապատրաստվում Ստեփանավան քաղաքի մի բնակչի դիմումի փաստով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ քաղաքացին դիմել է դատախազություն, որ 2015 թվականին Ստեփանավանի նախկին քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանի որդու՝ Ալբերտ Ղարաքեշիշյանի նկատմամբ Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 6-րդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 235 հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործը կարճելու համար Մ. Ղարաքեշիշյանը ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին կաշառք է տվել։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այդ քաղաքացին հայտնել է, որ 2015 թվականի ընթացքում Ստեփանավան քաղաքի Ավետիսյան փողոցի թիվ 24/Ա հասցեում նախկին քաղաքապետը Գ. Կոստանյանի համար կառուցել է երկհարկանի առանձատուն։

Մ. Ղարաքեշիշյանը անցյալ տարի Քովիդի հետևանքով  մահացել էր, իսկ դիմումատուն, ում ինքնությունը SHAMSHYAN.com-ը փորձում է պարզել, Ստեփանավանումհ այտնի է որպես «մատերիալ գրող»։ 

Նրա մասին նույնիսկ ասում են, որ երբ փող է գտնում, թղթի հետ փոխում է, որպեսզի գրելու մատերիալ ունենա։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
 

Նմանատիպ նյութեր