«Տաղարան»-ը և «Ագապէ»-ն «Ստաբատ Մատերը» կներկայացնեն ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի կներկայացվի Ջիովաննի Բետիստա Պերգոլեզիի «Ստաբատ Մատեր» ստեղծագործությունը: Համերգը տեղի կունենա ապրիլի 22-ին, ժամը 19:00: Ստեղծագործությունը կներկայացնեն հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ՝ Սեդրակ Երկանյան) և «Ագապէ» կամերային երգչախմբի իգական կազմը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Մարիյա Գալստյան):
Բացի այդ, համերգի ընթացքում կհնչեն Գրիգոր Նարեկացու, Կոմիտասի, Աննա Ազիզյանի, Վահրամ Սարգսյանի, Արթուր Ավանեսովի, Դեյվիդ Մքինթայրի ստեղծագործությունները:
Ստաբատ Մատերի հիմքում 13-րդ դարի լատինական արձակ օրհներգն է: Օրհներգը բանաստեղծական մտորում է Մարիամ Աստվածածնի տառապանքների մասին` Հիսուս Քրիստոսի խաչելության ժամանակ: Այս թեմայով շատ հայտնի հեղինակներ երաժշտություններ են գրել, սակայն նրանցից ամենանշանավորը Ջիովաննի Բետիստա Պերգոլեզիի երաժշտությունն է: Պերգոլեզին այս գործը գրել է 26 տարեկանում՝ 1736 թ.-ին: Այն գրվել է կոմպոզիտորի մահից առաջ:
Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել Կամերային երաժշտության ազգային կենտրոնի PR պատասխանատու Ռոզա Գրիգորյանի հետ 077 30 34 84