8930 դիտում
14:31 23-04-2015
Կապանի զորամասում կանգնեցվեց խաչքար՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության 1,5 մլն զոհերի
Ապրիլի 23-ին Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը մասնակցեց Կապան քաղաքում տեղակայված N զորամասում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված արարողությանը:
Տեղի ունեցավ զինվորական միտինգ, կրծքներին անմոռուկներ կրող զինվորները քայլերթ կատարեցին, Մեծ եղեռնի զոհերի հիշատակին ելույթ ունեցան եւ զինվորներին կոչերով դիմեցին զորամասի հրամանատար գնդապետ Կարեն Սերոբյանը, Կապանի զինկոմ փոխգնդապետ Լեոնիդ Գրիգորյանը, այլ զինվորականներ եւ հյուրեր:
Ներկաներին օրհնեց եւ պահպանիչ աղոթք կարդաց Կապանի հոգեւոր հովիվ տեր Վահան քահանա Հեբոյանը:
Այնուհետեւ զորամասի հրամանատար Կ.Սերոբյանն ու Կապանի քաղաքապետ Ա.Հայրապետյանը կատարեցին զորամասի տարածքում Մեծ եղեռնի 1.5 մլն անմեղ զոհերի հիշատակին կանգնեցված խաչքարի բացումը:
Ի դեպ, նման խաչքար ունենալու գաղափարը հենց զինվորներինն է, զորամասի ծառայողներից են հուշաքարի հեղինակը, ճարտարապետն ու քանդակագործը, որոնք ներկայացան հյուրերին:
Քաղաքապետն ու այլ ներկաներ նոր խաչքարին թարմ ծաղիկներ դրեցին:
Տեր Վահան քահանա Հեբոյանը խաչի օրհնության եւ լվացման կարգ կատարեց, իսկ այն տեղադրելու նախաձեռնողներն ու հեղինակները քահանայից օրհնություն եւ Նոր կտակարան ստացան: Տեր Վահանը հիշեցրեց նաեւ, որ այսօր Հայ առաքելական եկեղեցին Մեծ եղեռնի նահատակների սրբադասման կարգ է կատարում, եւ այսօր վերջին անգամ է նրանց համար հոգեհանգիստ կատարվելու:
Նմանատիպ նյութեր
1010 դիտում
11:33 26-10-2022
Ուկրաինայի Խմելնիցկիի մարզում խաչքար է տեղադրվել՝ ի հիշատակ հայ և ուկրաինացի ժողովուրդների անմեղ զոհերի
8701 դիտում
17:16 12-12-2017
Հնդկաստանում կանգնեցվեց Մարադոնայի արձանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
919 դիտում
22:16 03-02-2025
Պապիկյանը շնորհավորել է Բելգիայի նորընտիր ՊՆ նախարարին
664 դիտում
22:11 03-02-2025
Քննարկվել է քաղաքաշինության ոլորտում օրենսդրության պահանջների ներդաշնակեցման հարցը ԵԱՏՄ շրջանակում
1273 դիտում
22:02 03-02-2025
Արդիականացվել են գործող ծառայողներին ներկայացվող բժշկական պահանջները (մաս 2)