Ստրասբուրգի մայր տաճարում ղողանջեցին զանգերը՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի
Այսօր՝ ապրիլի 23-ին, ժամը 19:15-ին ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի, ղողանջեցին Ստրասբուրգի մայր տաճարի զանգերը և սկսվեց հոգեհանգստի արարողությունը:
Արարողությանը ներկա էին ԵԽԽՎ հայկական պատվիրակութան անդամները, Ստրասբուրգում Հայաստանի դեսպանը, Ստրասբուրգի և հարակից շրջանների հայ համայնքի ներկայացուցիչները:
Հոգեհանգստի կարգը անցկացրեցին Հայ առաքելական և կաթոլիկ եկեղեցիների սպասավորները: