Մադրիդում Թուրքիայի դեսպանատան առջև կազմակերպվել է բողոքի ակցիա՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի. ֆոտոշարք
Մադրիդում Թուրքիայի դեսպանատան առջև կազմակերպվել է բողոքի ակցիա՝ ի հիշատակ 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի:
Ակցիայի մասնակիցները պահանջելեն, որ Թուրքիայի կառավարությունը պաշտոնապես ճանաչի Հայոց ցեղասպանության փաստը:
Ակցիայի ընթացքում ընթերցվել է կոչ-նամակ, ուղված Թորքիայի կառավարությանը:
Ակցիան լուսաբանվել է նաև իսպանական մամուլի կողմից:
Թուրքիայի կառավարող ուժերի կողմից կազմակերպված ցեղասպանություն, որի արդյունքում 1915-1923 թթ.-ներին զանգվածային տեղահանության է ենթարկվել և բնաջնջվել Օսմանյան կայսրության նահանգների, այդ թվում՝ Արևմտյան Հայաստանի հայբնակչությունը։ Պայմանականորեն Ցեղասպանության օր է համարվում 1915 թ. ապրիլի 24-ը, երբ Կոստանդնուպոլսում ձերբակալվեց 600 հայազգի մտավորական։ Մեծ Եղեռնը հրեական Հոլոքոստի հետ մեկտեղ աշխարհում ամենաշատ ուսումնասիրված ցեղասպանությունն է:
Հայոց ցեղասպանությունը ճանաչել են շատ պետություններ և միջազգային կազմակերպություններ։ Պաշտոնապես առաջինն ընդունել է Ուրուգվայը 1965 թ.։ Հայ ժողովրդի կոտորածը պաշտոնապես քննադատել և ճանաչել են որպես ցեղասպանություն ըստ միջազգային իրավունքիհետևյալ երկրները՝
Ֆրանսիա,Գերմանիա,Իտալիա,Բելգիա,Նիդերլանդներ,Շվեյցարիա,Շվեդիա,Ռուսաստան,Լեհաստան,Լիտվա,Հունաստան,Սլովակիա,ԿիպրոսիՀանրապետություն,Լիբանան,Ուրուգվայ,Արգենտինա,(2 օրենք, 5 բանաձև),Վենեսուելա,Չիլի ,Կանադա,Վատիկան