211652_close_icon
views-count1606 դիտում article-date 18:02 14-04-2021

Չեմպիոնների Լիգա. «Լիվերպուլից» սպասում են երկամյա վաղեմության հրաշքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր Չեմպիոնների լիգայում կկայանան քառորդ եզրափակիչ փուլի վերջին երկու ատասխան հանդիպումները:
 
«Մանչեսթեր Սիթին» Գերմանիայում կհյուրընկալվի Դորտմունդի «Բորուսիային»: Թեպետ առաջին խաղում «Սիթին» միայն վերջնամասում կորզեց հաղթանակը՝ 2:1, սակայն շարունակում է մնալ դիմակայության հաղթողի բացահայտ ֆավորիտը: Միակ փաստարկը, որը կարող են ներկայացնել դորտմունդցիները, դա իրեն նորվեգացի ռմբարկու Հոլանդն է:
 
Իսկ Անգլիայում «Լիվերպուլը» կփորձի ռևանշի հասնել Մադրիդի «Ռեալի» նկատմամբ: Առաջին խաղում Զինեդին Զիդանի սաները համոզիչ և վստահ հաղթանակ տարան՝ 3:1: Բայց «Լիվերպուլն» այն թիմն է, որը սովոր է հրաշքներ գործել և անհավանական հաղթանակներ տանել, ինչպես դա եղավ 2 տարի առաջ՝ «Բարսելոնայի» նկատմամբ, երբ առաջին խաղում 0:3 հաշվով պարտվելուց հետո պատասխան խաղում Կլոպի թիմը հաղթեց 4:0: Այնպես որ, այս դիմակայությունում ամեն ինչ կարող է պատահել:
 
Երկու հանդիպումներն էլ կմեկնարկեն Երևանի ժամանակով 23։00-ին։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր