«Մանչեսթեր Յունայթեդը» պատմության մեջ ամենախոշոր հաշվով տնային պարտությունը կրեց «Լիվերպուլից». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Անգլիայի առաջնության 9-րդ տուրի կենտրոնական խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ ջախջախիչ պարտություն կրեց «Լիվերպուլից»՝ 0:5:
Արդեն 5-րդ րոպեին Սալահի փոխանցումից հետո հանդիպման հաշիվը բացեց Կեյտան։ 13-րդ րոպեին Ժոտան կրկնապատկեց հաշիվը, 38-րդ րոպեին արդեն Կեյտայի փոխանցումից հետո աչքի ընկավ Սալահը։ Առաջին կեսին ավելացված 5-րդ րոպեին Սալահը դուբլ ձևակերպեց՝ այս անգամ Ժոտայի փոխանցումից հետո։
Ընդմիջումից հետո Սալահը ևս մեկ անգամ գրավեց «կարմիր սատանաների» դարպասը՝ 50-րդ րոպեին: Իսկ 61-րդ րոպեին փոխարինման դուրս եկած Պոլ Պոգբան կոպիտ խաղի համար հեռացվեց դաշտից և «Յունայթեդը» հանդիպումն ավարտեց 10 հոգով:
Նշենք, որ սա «Մանչեսթեր Յունայթեդի» ամենախոշոր հաշվով տնային պարտությունն էր «Լիվերպուլի» հետ դիմակայությունների պատմության մեջ: