211652_close_icon
views-count1331 դիտում article-date 15:45 14-04-2021

Փաշինյանի ելույթները, որպես կանոն, հիստերիկ, ցինիզմով ու կեղծիքով լեցուն ելույթներ են. Ռ. Քոչարյանի գրասենյակի համակարգող

Փաշինյանի ելույթները երբևէ աչքի չեն ընկել տրամաբանվածությամբ, իրականության հետ աղերսով, սթափությամբ։ Որպես կանոն՝ հիստերիկ, ցինիզմով ու կեղծիքով լեցուն ելույթներ են։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանը:

«Այսօրվանը բացառություն չէր։ Պատկերացնո՞ւմ եք՝ մարդը, ով ապականել է մեր ներկան, համարձակվում է խոսել ապագայից։

Միակ զգացողությունը, որ առաջացավ իշխանությունը կորցնողի խուճապահար այս ելույթը լսելիս, խղճահարությունն էր»,- ասված է հայտարարության մեջ։

Նմանատիպ նյութեր