2588 դիտում
09:37 09-12-2015
ՀՀԿ-ականները մտածում են՝ ինչպես կանխել Զարուհի Փոստանջյանի ագրեսիայով լեցուն ելույթները. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ը վկայակոչելով իր աղբյուրներին, գրում է.
««Ժողովուրդ»-ի տեղեկություններով, իշխանական վերնախավում և հատկապես խորհրդարանի ՀՀԿ-ականների շրջանում արդեն երկու օր է՝ գլուխ են կոտրում, թե ինչպես անեն, որ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի ագրեսիայով լեցուն ելույթները կանխեն։ Խորհրդարանական վերնախավը հասկացել է, որ անընդհատ Զարուհի Փոստանջյանի խոսափողն անջատելը լուծում չէ։
ՀՀԿ-ականները նույնիսկ ինչ-ինչ ուղիներ են փնտրում, որպեսզի կարողանան Փոստանջյանին ընդհանրապես արգելել մասնակցել ԱԺ նիստերին, կամ նրան ելույթի իրավունք չտալ։ Բայց միաժամանակ իրենք էլ գիտակցում են, որ ԱԺ կանոնակարգը նման հնարավորություն չի տալիս, եւ միակ «սանկցիան», որը կարող են կիրառել, խոսափողն անջատելն է մնում։
Բայց մյուս կողմից էլ ամեն անգամ, երբ «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը Սերժ Սարգսյանի եւ իշխանության վերնախավի հասցեին հերթական կոպիտ արտահայտությունը կամ անեծքն է հնչեցնում, ՀՀԿ-ականների նյարդերը տեղի են տալիս»:
Նմանատիպ նյութեր
52068 դիտում
09:00 14-01-2014
Զարուհի Փոստանջյանի և Ստյոպա Սաֆարյանի միջև վիճաբանություն է տեղի ունեցել. Իրավունք
1620 դիտում
10:38 06-06-2014
Զարուհի Փոստանջյանի վերադարձը կկազմալուծի՞ «քառյակը»․ Իրավունք
Այս բաժնից
874 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1243 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1396 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»