211652_close_icon
views-count1103 դիտում article-date 10:01 14-04-2021

Հանցագործության հետևանքները չեն կարող առաջացնել իրավունքներ․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում, ինչպես նաև մինչև օրս Ադրբեջանի և Թուրքիայի կողմից շարունակվում են հայերի նկատմամբ ավելի քան մեկ դար տևող ցեղասպանությունն ու էթնիկ զտումների քաղաքականությունը։ Բազմաթիվ են Արցախի Հանրապետությունում իրականցված ռազմական հանցագործությունների փաստերը զինծառայողների և խաղաղ բնակչության նկատմամբ։ Ադրբեջանի կողմից ոչնչացվում և յուրացվում է նաև Արցախի հայկական պատմամշակութային ժառանգությունը, այսինքն՝ իրականացվում է կուլտուրոցիդ։  

Ադրբեջանի Հանրապետության դեմ ՄԻԵԴ դիմելու համար Հատուցման և վերականգնման հարցերի փորձաքննության ու գնահատման միջազգային անկախ իրավադատական ու գիտական կենտրոնը պատրաստում է արտադատական փորձագիտական եզրակացություն։ Այն ներառելու է ինչպես ռազմական ագրեսիայի, այնպես էլ խաղաղ նախապատերազմյան և հետպատերազմյան ժամանակներում Արցախի Հանրապետության և ուղղակիորեն Արցախի Հանրապետության հայ բնակչությանը Ադրբեջանի Հանրապետության կողմից հասցված նյութական և ոչ նյութական վնասի կվալիմետրիկ (որակական) գնահատում, համապարփակ փորձագիտական հաշվառում և վերլուծություն:

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը զրուցել է նախաձեռնության հեղինակ, տնտեսագիտության և խաղաղության գծով Նոբելյան մրցանակի հավակնորդ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս Մարտիկ Գասպարյանի հետ։ Վերջինս կարևորում է հայագիտության ոլորտում և հայկական մշակույթին հասցվող վնասներին համարժեք պատասխան տալը։ Այդ նպատակով նա մշակել է պատմամշակութային ժառանգության գնահատման և մշակութային ցեղասպանության հետևանքով հասցված վնասի հատուցման հարցում կվալիմետրիկ մեթոդիկան»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր