59082 դիտում
22:04 13-04-2021
Վերջին օրերին հանրապետությունում կրակոցներով տեղի ունեցած բոլոր աղմկահարույց սպանությունների և սպանության փորձերի դեպքերը բացահայտվել են. կան կալանավորված անձինք. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ վերջին օրերին հանրապետությունում տեղի ունեցած աղմկահարույց կրակոցների փաստերով հարուցված քրեական գործերի շրջանակում ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության, ոստիկանության Արարատի, Կոտայքի, Լոռու, Շիրակի մարզային վարչությունների և դրանց ստորաբաժանումների ծառայողների կողմից տեղի ունեցած բոլոր կրակոցների դեպքերը, այդ թվում՝ սպանության և սպանության փորձի, տաք հետքերով բացահայտվել են:
Ինչքան էլ թե՛ հանցագործ աշխարհը, թե՛ քրեական կյանքով ապրող անձինք իրենց հակաիրավական գործողություններով փորձում են ձեռնոց նետել հասարակությանն ու իրավապահ համակարգին, միևնույն է, վերջին դեպքերի բացահայտումը ցույց է տալիս, որ նրանք բոլորը բացահայտվում են ու բռնվում ոստիկանների կողմից: Իսկ եթե որոշներին հաջողվում է խույս տալ, միևնույն է, ոստիկաններն ու հետո արդեն կատարված հանցագործություններով քննություն սկսած քննիչները ոչ միայն հայտնաբերում են նրանց, այլ նաև հանցագործության գործիք հանդիսացող առարկաները, այդ թվում ՝ ինքնաձիգեր, ատրճանակներ, ռետինե մահակներ, գաղտնի փականով դանակներ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վերջին աղմկահարույց դեպքերով արդեն մի քանի տարածքային քննչական բաժինների քննիչներ դիմելու են հանցագործության վայրի ընդհանուր իրավասության դատարաններ, որպեսզի դատարանը թույտվություն տա՝ իրենք խուզարկություններ կատարեն ենթադրյալ կասկածյալների բնակության վայրերում:
Միակ խնդիրը կայանում է նրանում, որ շատ դեպքերում ոստկանությունում ունենում են օպերատիվ հավաստի տեղեկություններ, թե ում մոտ կա զենք-զինամթերք, ու եթե Խորհրդային տարիներին դատախազի կամ ներքին գործերի բաժնի պետի որոշմամբ ոստիկանները կարողանում էին մտնել կասկածյալի տուն և հայտնաբերել զենք-զինամթերք, ապա հիմա օրենքը թույլ չի տալիս:
Ոստիկանությունն ու քննչական մարմինը պետք է դիմեն դատարան, ստանան այսպես ասած դատավորի «դաբռոն», իսկ եղել են անգամ դեպքեր, որ ինֆորմացիայի արտահոսք է գնացել ենթադրյալ կասկածյալներին ու ինչպես ժողովուրդն է ասում՝ գող, սիրտը դող, իրավապահները ժամանելով նշված վայր՝ ոչինչ չեն հայտնաբերել: Մարդիկ «շաբաթօրյակ են արել», զենք-զինամթերքը թաքցրել այլ տեղ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական հսկայածավալ միջոցառումներ, պարզել էին ապրիլի 9-ին ժողովրդին հայտնի «Կարմիր բլուր» կոչվող գերեզմանոցի տարածքում զինված ռազբորկայի մասնակիցների ինքնությունը:
Վիճաբանությունը ծագել էր մի կողմից՝ Երևանի բնակիչ, 28-ամյա Վլադիմիր Ավետիսյանի, Վ. Հարությունյանի, Տ. Մուսայելյանի, Ռ. Գալիկյանի, իսկ մյուս կողմից՝ Դ. Հարությունյանի, Ն. Խաչատրյանի, Երևանի բնակիչներ, 33-ամյա Արմեն Արզումանյանի, 35-ամյա Ժան Գրիգորյանի, 31-ամյա Արտաշես Սերոբյանի, 25-ամյա Մինաս Սուքիասյանի, Հրազդան քաղաքի բնակիչ, 35-ամյա Արթուր Հայրապետյանի, և Ավան Առինջի բնակիչ, 31-ամյա Արտավազդ Կիրակոսյանի միջև:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վիճաբանության ժամանակ Վ. Ավետիսյանը իր մոտ պահվող հրազենից կրակոցներ էր արձակել վիճաբանության մյուս մասնակիցների ուղղությամբ, ինչի հետևանքով վերջիններս հրազենային վնասվածքներ են ստացել:
Շենգավիթի ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում էին անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, նշված անձանց և մյուս մասնակիցներին ու հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ:
Պարզվում էր նաև, թե ինչ տեսակի հրազեններ են օգտագործվել:
Ավելի վաղ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնի պետ Հրաչ Ղազարյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սամվել Միքայելյանի որոշմամբ ՀՀ քր օր-ի 34-104 հոդվածի 1-ին մասի (սպանության փորձ) և 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ:
Նշված քրգործը հարուցվել էր ապրիլի 10-ին Կիլիկիա թաղամասի Վերֆելի փողոցում հնչած կրակոցների փաստով:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Մալաթիայի բաժանմունքի քրեական հետախուզության բաժանմունքի ծայռայողներն ու Մալաթիայի քննչական բաժնի խումբը պարզել էին՝ վիրավորը Երևանի բնակիչ, 33-ամյա Իշխան Աբրահամյանն է:
Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության, ոստիկանության Մալաթիայի բաժնի քննչական բաժնի և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության ծառայողները տաք հետքերով պարզել էին, որ Ի. Աբրահամյանի վրա կրակել է Երևանի բնակիչ, 29-ամյա երիտասարդը: Նախաքննության շահերից ելնելով՝ նրա ինքնությունը չէր հրապարակվել:
Ոստիկանութունն ու քննչական բաժինը ձեռնարկում էին անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը կատարած անձին և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավոր Ի. Աբրահամյանը նախկինում մի քանի անգամ եղել է դատապարտված:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 237+
237+