211652_close_icon
views-count1828 դիտում article-date 17:58 13-04-2021

Կկայանա բարեգործական համերգ հայ երգիչ-երգչուհիների մասնակցությամբ՝ ի աջակցություն պատերազմից տուժած անձանց վերականգնողական բուժման

Ապրիլի 17-ին ժամը 16:00-ին,  «Մեցցո» ակումբում կկայանա բարեգործական համերգ հայ երգիչ-երգչուհիների մասնակցությամբ՝ ի աջակցություն պատերազմից տուժած անձանց վերականգնողական բուժման:

Տոմսերի ողջ հասույթը կտրամադրվի Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին, որտեղ այժմ բուժում են ստանում մեր հայրենիքի պաշտպանները:

Մանրամասներն այստեղ՝ https://fb.watch/4R9DJ64s0g/
Համերգի նախաձեռնողներն են For Ladies Club-ը եւ «Լույսի աշխարհ» մանկապատանեկան, երիտասարդական կենտրոն ՀԿ-ն:

Կանանց միավորող For Ladies Club-ը հիմնադրվել է 2020 թվականի սեպտեմբերի 24-ին:

Ընդամենը երեք օր անց սկսվեց Արցախի պատերազմը, և ակումբն իր ամբողջ ներուժն ուղղեց
արցախցիների և պատերազմի մասնակիցների աջակցման ծրագրերին:

Ներկայում ակումբը գործում է իր հիմնական ուղղվածությամբ, այն է՝ միավորել ՀՀ մարզերից և քաղաքամայր Երևանից նախաձեռնող, ինքնաբավ և բիզնես  հետաքրքրություններ  ունեցող կանանց՝ ստեղծելով համագործակցության, ինքնակրթման և ակտիվ ժամանցի համար մեկ ընդհանուր հարթակ:

Այսպես, 2020 թվականի դեկտեմբեր ամսից գործում է ակումբի «Գրքասեր կանանց ակումբ»-ը եւ «Առողջությունն առաջնահերթություն է» ծրագիրը: Առաջիկայում կսկսեն իրականացվել Ճանաչողական բիզնես այցերը և կրթական ծրագրերը: Այնուամենայնիվ, զինվորն ու նրա առողջությունը շարունակում են մնալ ակումբի հոգածության կենտրոնում. «Լավ ուսումնասիրելով  դաշտը, մենք որոշեցինք այս առումով համագործակցել Հայրենիքի  պաշտպանի  վերականգնողական կենտրոնի հետ, որտեղ վիրավոր զինվորները շարունակական  բազմապրոֆիլ վերականգնողական բուժում են ստանում»:

Լույսի աշխարհ մանկապատանեկան, երիտասարդական կենտրոն ՀԿ-ն գործում է 2006թ-ից՝
իրականացնելով տաբեր կրթական ծրագրեր երիտասարդների համար, այդ թվում՝  սոցիալապես   խոցելի խմբերի:

Պատերազմի օրերին նույնպես ՀԿ-ն ակտիվ աջակցում էր Արցախից ՀՀ-ում ապաստանած ընտանիքներին:

Համերգին ելույթ կունենան՝
1. Ավո Ադամյան
2. Արմեն, Հակոբ
3. Նարե Գևորգյան
4. Միհրան Ծառուկյան
5. Ռազմիկ Միքայելյան
6. Դավիթ Ամալյան
7. Վրեժ Կիրակոսյան
8. Արսեն Սաֆարյան
9. Հրաչյա Սաֆարյան
10. Արթուր Խաչենց
11. Էլինա Չոլախյան
12. Վահագն Ռաշ
13. Սոսե Պետրոսյան
14. Project LA (նախնական համաձայնություն)
15. Գայա Արզումանյան
16. Արման Առաքելյան

Տոմսեր ձեռք բերելու համար զանգահարեք 098137340 հեռախոսահամարին:

Հայրենիքի պաշտպանի Վերականգնողական կենտրոն
https://www.facebook.com/RehabCenterArmenia
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր