211652_close_icon
views-count2490 դիտում article-date 21:56 12-04-2021

ԱԱԾ նախկին ղեկավարը վստահեցնում է, որ ադրբեջանական կազմակերպության ցուցադրած բեկորներն իրականում շատ կոպիտ սադրանք էին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Sputnik Արմենիա

ՀՀ ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Դավիթ Շահնազարյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է Շուշիի մոտակայքում ադրբեջանցի սակրավորների «հայտնաբերած» և որպես «Իսկանդերի» հրթիռի բեկոր ներկայացրած զինամթերքի մասին։

«Այս տարվա մարտի 31–ին ցուցադրված բեկորները 9Մ723 տեսակի հրթիռի մնացորդներ են, դրանք «Իսկանդեր Մ» համալիրների համար են նախատեսված, իսկ Հայաստանի ունեցած համալիրներն «Իսկանդեր Է» տեսակի են»,– ասաց նա։

Շահնազարյանի խոսքով` ադրբեջանական կողմը քաջատեղյակ էր ՀՀ–ի ունեցած համալիրների տեսակի և մոդիֆիկացիայի մասին, այդուհանդերձ հայտարարեց, որ բեկորները վերոնշյալ տեսակի հրթիռինն են, որից անմիջապես հետո քննադատության սլաքներն ուղղվեցին Ռուսաստանի կողմ։

Մանրամասներն՝ այստեղ

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր