3700 դիտում
20:14 25-07-2018
Դեսպան Միլսը վստահեցնում է՝ Հայաստանն ու ԱՄՆ-ն շատ ու շատ ոլորտներում սերտ գործակցում են
Այս տարվա ապրիլ- մայիսին ներդրումների և առևտրի առումով Հայաստանի նկատմամբ հետաքրքրություն է նկատվել: [url=https://armenpress.am/arm/news/941817.html]«Արմենպրեսի»[/url] հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը: Նա կարևորեց Հայաստանի կառավարության ջանքերը՝ ուղղված ներդրումային միջավայրի գրավչության ապահովմանը, ամերիկացի ներդրողների և, առհասարակ, բոլոր օտարերկրյա ներդրողների համար:
«Ներդրողները հետևում են այստեղ տեղի ունեցող փոփոխություններին, որոնք նրանց կողմից ողջունվում են: Նրանք նաև հարկերից խուսափելու դեպքերի քննություններին , կոռուպցիոն դեպքերի քննություններին են հետևում, որոնք իրականացվում են կառավարության կողմից: Ես կարող եմ ասել, որ ամերիկացի ներդրողները ողջունում են այս ամենը: Կարևոր է, որ այս ամենն իրականացվի օրենքի գերակայությանը համապատասխան, և ներդրողների մոտ վստահություն ձևավորվի, որ բարեխիղճ ներդրողները չեն տուժի նման գործողությունների արդյունքում: Նրանք պետք է համոզվեն, որ օրենքի գերակայությունն ապահովվում է և գերիշխող է», - նշեց դեսպանը:
Միլսի խոսքով՝ Հայաստանն ու ԱՄՆ-ն շատ ու շատ ոլորտներում ամուր գործակցություն ունեն և այժմ հնարավորությունն ուղղված է այդ գործընկերության խորացմանը:
«Մեկը հենց կրթամշակութային ոլորտն է: Օրերս Բրյուսելում ՀՀ պաշտպանության նախարարը առիթ ունեցավ հանդիպելու Միացյալ Նահանգների ռազմական գերատեսչության բարձրաստիճան պաշտոնյաների հետ, և քննարկվում էր այդ ոլորում մեր գործընկերությունը խորացնելու հնարավորությունը: Թե՛ մեզ համար, և թե՛ Հայաստանի համար շատ կարևրովում է տեսնել մեր առևտրատնտեսական հարաբերությունների խորացումը և ընդլայնումը»,- հավելեց դեսպանը:
Նմանատիպ նյութեր
1171 դիտում
16:05 13-02-2015
Նախագահին hավատարմագրերն է հանձնել Հայաստանում ԱՄՆ-ի նորանշանակ դեսպան Ռիչարդ Միլսը
Այս բաժնից
694 դիտում
11:02 19-01-2025
Իրանի և Եմենի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
751 դիտում
10:50 19-01-2025
Թրամփը ժամանել է Վաշինգտոն՝ իր երդմնակալությանը
964 դիտում
10:12 19-01-2025
Զանգվածային անկարգություններ ադրբեջանական Իմիշլիում