211652_close_icon
views-count2506 դիտում article-date 18:05 11-04-2021

Օրեր առաջ ադրբեջանցիները կրակել են Արցախի Սարուշեն գյուղի դաշտերում աշխատող գյուղացիների ուղղությամբ. News.am

Օրերս ադրբեջանցիները կրակել են Արցախի Սարուշեն գյուղի դաշտերում աշխատանքներ իրականցնող գյուղացիների ուղղությամբ, News.am-ին հայտնել է Արցախի խորհրդարանի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:

«Օրը ցերեկով կրակել են դաշտում աշխատող քաղաքացիների վրա, կոնկրետ դաշտում աշխատող տրակտորի ուղղությամբ: Իմ կարծիքով թշնամին ճնշում է կիրառում դեպի Շուշի տանող ճանապարհը իրենց վերահսկողության տակ վերցնելու համար»,-ասաց նա:

Նշենք, որ Սարուշեն գյուղը սահմանամերձ է, գյուղի մոտով ամեն օր դեպի Շուշի ադրբեջանցիներ են երթեւեկում: Գյուղը պատերազմից հետո նորից լիովին վերաբնակեցվել է:

Նմանատիպ նյութեր