211652_close_icon
views-count45001 դիտում article-date 12:58 11-04-2021

Խոշոր ավտովթար Արարատի մարզում. բախվել են Mercedes-ը, ЗИЛ-ն ու Honda Elysion-ը. վերջինս էլ բախվել է երկաթե արգելապատնեշին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել  Արարատի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի  12-րդ կմ հատվածում բախվել են  Mercedes, ЗИЛ, և Honda Elysion մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ավագ տեսուչ Դավիթ Արշակյանն ու տեսուչ Արմեն Հարությունյանը:

 Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Արմեն Գաբրիելյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

 Ոստիկանությունը պարզում է  վարորդների ինքնությունը:

Բախման հետևանքով էլ  Honda Elysion-ը բախվել է ճանապարհի բաժանարար երկաթե արգելապատնեշին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր