37071 դիտում
08:57 11-04-2021
Ավտովթար Տավուշի մարզում, բախվել են «Mercedes E» և «Vaz 2110» մակնիշի ավտոմեքենաները, վիրավորների մեջ կան երեխաներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ ապրիլի 10-ին ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։
Ժամը 19:00-ին Իջևան-Դիլիջան ավտոճանապարհի 16-րդ կմ հատվածում բախվել են 35- ամյա Վահրամ Օրդինյանի վարած «Mercedes E» մակնիշի 90 օօ 901համարանիշի և 55-ամյա Աղաջան Ներկարարյանի վարած «Vaz 2110» մակնիշի 40 TT 707 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը վթարի հետևանքով Ա․ Ներկարարյանը, «Mercedes E»-ի ուղևորներ 15-ամյա Նոնա, 18-ամյա Գագիկ Փաշինյանները տեղի ուժերով հոսպիտալացվել են Իջևանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Դեպքի վայր են ժամանել Արտակարգ Իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Տավուշի մարզային վարչության թիվ 62 հրշեջ փրկարարական ջոկատը 1 մարտական հաշվարկով։
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնի փականները:
Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ծառայողները վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Կարեն Աբազյանի գլխաորությամբ։
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչը ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+