211652_close_icon
views-count4032 դիտում article-date 00:06 11-04-2021

Վաղուց գիտենք իրենց, և իրենց ապազգային գործունեությունները, հիմա պետք է միասնական ժողովրդով պայքարենք երկրում տիրող Հայի տեսակի վերացման փորձերի դեմ․ Գարիկ Ուրումյան

Ձեր հաղթանակը ձեր պարտությունն էր։

Անցավ երեք տարի։

Մարդիկ կան հասկացան, իսկ որոշները դեռ շարունակում են անգիտակցաբար հավատալ Նիկոլին։

Այդ նույն անգիտակից վիճակում գտնվող մարդկանց ներկա վիճակի մեղավորը կրկին Նիկոլնն է, քանի որ նա տարիներ շարունակ այնպիսի վարպետությամբ է մատուցել կեղծիքները, որ մինչև օրս այդ մարդիկ իրականությունը տեսնել և զգալով միևնույն է չեն կարողանում դուրս գալ այդ կեղծիքի ճահճից։

Կեղծիքի վարպետը այնպես է հրամցրել ժողովրդին, որ ներկա երկրի իրական լուրջ խնդիրների առկայության պարագայում դեռ շարունակում են հավատալ նրան, որ նա եկել է ինչ-որ բան փոխելու, եկել է երկիրը պահպանել և զարգացնելու, բայց այն ինչ նա անում է լրիվ հակառակը։

Վաղուց գիտենք իրենց, և իրենց ապազգային գործունեությունները, հիմա պետք է միասնական ժողովրդով պայքարենք երկրում տիրող Հայի տեսակի վերացման փորձերի դեմ։

Խի՞ եք կուրացել։ Մի հատ ուշքի եկեք, հասկացեք թե այս իշխանությունը ինչ է անում, և ուր է տանելու ձեր հայրենիքը, ձեր ընտանիքը։

Վերացրեք ձեր այդ անհայրենիք մտածողությունը։ Վերացրեք ապազգային գործունեությամբ զբաղվող մարդկանց կողքին կանգնելը։

Սրա վերջը լավ չի։ Հիշե‘ք։

Խելքի էլ չգաք, կան խելքի եկած իրական Հայեր, որոնք թույլ չեն տալու, որոնք պայքարելու են մինչև վերջ։

Շատերը զղջալու են, շատերը ներողություն պետք է խնդրեն։

Այս ամենի ելքն ու փրկությունը միայն ու միայն Սերժ Սարգսյանի վերադարձն է։

Նմանատիպ նյութեր