211652_close_icon
views-count2057 դիտում article-date 22:28 09-04-2021

Մեզ այս կառավարությունը պետք չէ, միայն թշնամին կարող է խոսել Ադրբեջանի և Թուրքիայի հետ բարեկամության մասին, կարելի՞ է այսքան չսիրել պետությունը. Փարավոն Միրզոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Tert.am-ը գրում է. Մեր պետության մթնոլորտն առողջ չէ, մենք չկարողացանք պահել հաղթած բանակն ու պետությունը, և եթե այսօր մեզ արհամարհաբար են վերաբերվում, մեղավորը մենք ենք. վարչապետը չկարողացավ ղեկավարել երկիրը, այն ներկայացնել, էլ ինչո՞ւ էր հանդիպում Պուտինի հետ, եթե չի կարողացել գերիների վերադարձի հարցը ձևակերպել: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել ՀՀ ժողովրդական նկարիչ, Հայաստանի ազգային պատկերասրահի նախկին տնօրեն Փարավոն Միրզոյանը:

«Մեզ արդեն խղճում են, դա շատ վիրավորական է, դա մեր ղեկավարության մեղքն է: Մեր իշխանությունը խեղճ է, անկիրթ, նրանց քայլերն ու խոսքերն ուղղակի զարմանալի են: Մեղրիի միջանցքի հարցը չպետք է քննարկվի, եթե այն բացվի, մենք կկորցնենք մեր պետականությունը: Նման ծրագիրն անթույլատրելի է, մեր պետությունը կկործանվի: Արդեն երկրորդ անգամ վարչապետը Պուտինի հետ հանդիպում է, արդյունքում ոչինչ չկա, չեն գնահատում ո՛չ նրան, ո՛չ էլ մեզ»,- ասել է արվեստագետը:                                                                            

Ըստ Միրզոյանի՝ Փաշինյանն իրավունք չպետք է ունենա նույնիսկ Հայաստան մտնելու, եթե նման փաստաթղթի տակ ստորագրություն է դրել, իրավունք չպիտի ունենա պաշտոնավարելու. «Ընդդիմությունը լավ չաշխատեց, ճառ են ասում, զանգ կախող չկա, ծրագիր չկա: Ինչքա՜ն ցուցահանդեսներ ենք արել Շուշիում, այնտեղ կանգնում ես, Տիեզերքը երևում է, մենք չենք հասկանում՝ ինչ ենք կորցրել: Այս իշխանությունը մշակույթի նախարարությունը փակեց, քանի որ նույնիսկ նախարարի թեկնածու չուներ: Երեք տարում ինչ արել են, դեմ է մեր ազգային ծրագրերին: Պետք է ժամանակին ընդունեին իրենց սխալները»:

Մանրամասներն՝ այստեղ

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր