1864 դիտում
16:28 11-03-2023
Լավ, ո՞նց կարելի է այսքան չսիրել Երևանը․ Մեսրոպ Առաքելյան․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Սա Երևանի քաղաքապետարանի դիմացի այգին է, որտեղով, վստահ եմ, ամեն օր անցնում են քաղաքապետարանի բազմաթիվ աշխատակիցներ։
Քաղաքի կենտրոնում գտնվող այգին թերևս քաղաքի ամենափնթի այգիներից է, որը տարեցտարի ուղղակի վերածվում է աղբավայրի։ Սակայն, քաղաքապետարանը ամենևին էլ աչքաթող չի արել այս այգին, այլ ինտենսիվ աջակցում է հանրային տարածքում շինարարության զարգացմանը։
Այստեղ անցած տարի տրամադրվել է երկու հսկայական շինարարության թույլտվություն, որը ուղղակի հանցագործությունն է հանրային սեփականության նկատմամբ։
Բայց, կարևորը, էկրանների առաջ նկարվեք, թե ոնց եք այգիներից քանդում 90-ականներից մնացած, արդեն քարուքանդ եղած ժեշտից կրպակները ու ձեր կաբինետներում նստած այգիներում քարե հսկայական շինություններ կառուցելու թույլտվություններ տրամադրեք։
Լավ, ուզում եմ հասկանամ՝ ի՞նչն է նման որոշումների պատճառ դառնում, ո՞նց կարելի է այսքան չսիրել Երևանը։ Քանի որ ես կզարմանամ, որ պարզվի՝ քաղաքապետարանում կոռուպցիա կա, մնում է մի բան՝ ձեզ փոքր ժամանակ այգի չեն տարել ու դուք հիմա էլ վրեժ եք լուծում երեխաներից ձեր անայգի մանկության համար։
#ԱպրելուԵրկիր
#ԱպրելուԵրևան»։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
667 դիտում
21:05 03-02-2025
Ֆինանսների նախարարության՝ պետբյուջեի կատարման հսկողության գործառույթն այսուհետ կվերապահվի ՊՎԾ-ին
2935 դիտում
20:58 03-02-2025
Գյումրիում 1,5 տարեկան տղան կոյուղի մաքրող հեղուկ է խմել ու հայտնվել հիվանդանոցում․ aravot.am
850 դիտում
20:08 03-02-2025
Ֆրանսիայի ՏԻՄ ներկայացուցիչները այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր