211652_close_icon
views-count1671 դիտում article-date 22:30 08-04-2021

Հայտնաբերվել են հակատանկային արկեր, ականանետի ականներ և նմանատիպ զինամթերքի մնացորդներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ապրիլի 8-ին, ժամը 17։16-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Գորիս ավտոճանապարհի 43-րդ կմ-ի մոտակայքում՝ դաշտամիջյան հատվածում, արկ է հայտնաբերվել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Շուռնուխի հենակետից մեկ մարտական հաշվարկ։

Տեղազննման արդյունքում հայտնաբերվել են հակատանկային արկեր, ականանետի ականներ և նմանատիպ զինամթերքի մնացորդներ։ 

Փրկարարները սահմանազատել են տարածքը և հանձնել համապատասխան ծառայության աշխատակիցներին։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր