211652_close_icon
views-count480 դիտում article-date 15:54 19-09-2022

Ինչ պետք է անել չպայթած ականներ, արկեր, տեսնելու դեպքում. «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի» հորդորը

Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիայի ընթացքում նաև ռմբակոծվել են Հայաստանի մի շարք բնակավայրեր և դրանց մերձակա տարածքներ։

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տարածած հաղորդագրության մեջ նաեւ ասվում է. «Ելնելով ստեղծված իրավիճակից, անհրաժեշտ է խստագույնս պահպանել անվտանգության կանոնները, քանի որ չպայթած արկերը, ականները և պայթուցիկ մնացորդները չափազանց վտանգավոր են և կարող են դառնալ մահվան պատճառ։

Ականազերծման գործողությունների ազգային մարմինը՝ «Հումանիտար Ականազերծման և Փորձագիտական Կենտրոն» ՊՈԱԿ-ը հորդորում է․

Նման առարկաներ նկատելու պարագայում խուճապի մի՛ մատնվեք և պահպանեք անվտանգության հետևյալ կանոնները․

Կա՛նգ առեք

Խուճապի մի՛ մատնվեք

Ձեռք մի՛ տվեք

Մի՛ տեղաշարժեք

Մի՛ հարվածեք

Անվտանգ հեռավորությունից որևէ առարկայով նշագրեք տվյալ վայրը

Թույլ մի՛ տվեք ոչ մասնագետներին մոտենալ Ձեզ

Եթե միայնակ չեք՝ բարձրաձայն զգուշացրեք մյուսներին, որ տարածքում վտանգավոր առարկա կա

Եկած ճանապարհով զգուշորեն ե՛տ դարձեք

Զանգահարե՛ք «ՀԱՓԿ» ՊՈԱԿ անվճար թեժ գիծ՝ 0 8000 9000 կամ ԱԻՆ 911, Ոստիկանություն 1 02»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր