1913 դիտում
09:59 08-04-2021
Լավրովն այցելել է Պակիստան․ նոր որակ՝ ռուս-պակիստանյան հարաբերություններում․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Ռուսաստանն ու Պակիստանը հետաքրքրություն են ցուցաբերում երկկողմանի հարաբերություններին նոր որակ հաղորդելու համար։ Երեկ աշխատանքային այցով Իսլամաբադ էր մեկնել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, որտեղ հանդիպումներ է ունեցել պակիստանցի գործընկերոջ՝ Շահ Մեհմուդ Քուրեշիի եւ երկրի բարձրագույն քաղաքական ու ռազմական ղեկավարության հետ։ 2012 թվականից ի վեր սա Լավրովի առաջին այցն է Պակիստան:
Այսպիսով, Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացումը Պակիստանի համար արտաքին քաղաքականության օրակարգի գերակա ուղղություններից մեկն է։ Դրա շրջանակներում Իսլամաբադի համար հետաքրքրություն է ներկայացնում նաեւ ԵԱՏՄ-ին անդամակցության հարցը․ դեռեւս 2016-ին Պակիստանը ցանկություն էր հայտնել ստորագրելու Եվրասիական տնտեսական միության հետ ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագիրը, սակայն այդ մասով մինչ այժմ առաջընթաց չկա:
Եթե ռուս-պակիստանյան հարաբերություններում խոչընդոտներ չկան, ապա ԵԱՏՄ-ում անդամակցության հարցը չի կարող շրջանցել Հայաստանի եւ Պակիստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների բացակայությունն ու վերջինիս բացահայտ թշնամանքը մեր երկրի հանդեպ։ Վերջին հանգամանքը իր դրսեւորումն ունեցավ Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում, երբ Պակիստանը միացել էր թուրք-ադրբեջանական տանդեմին։ Հայաստանը ԵԱՏՄ-ում ունի վետոյի իրավունք, որից էլ մինչ այս պահը օգտվել է»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
2155 դիտում
15:22 24-07-2021
Նոր որակ հայ-ճապոնական հարաբերություններում. Արմեն Սարգսյանը հանդիպել է Ճապոնիայի վարչապետի հետ
1199 դիտում
17:20 24-02-2014
Աֆղանստանի սահմանի մոտ սպանվել է պակիստանյան թալիբների առաջնորդը
1349 դիտում
14:57 17-02-2014
Իրանը սպառնում է զինված ներխուժում կատարել Պակիստան
Այս բաժնից
1267 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»
2335 դիտում
08:51 19-12-2024
Նոր պաշտոն՝ ո՞ր «արժանիքների» համար. «Փաստ»