211652_close_icon
views-count532 դիտում article-date 21:59 01-05-2026

Իրանը ԱՄՆ-ի հետ բանակցությունների առաջարկ է փոխանցել պակիստանյան միջնորդներին

Իրանի իշխանությունները ԱՄՆ-ի հետ համաձայնագիր կնքելու նոր առաջարկ են ներկայացրել բանակցություններում միջնորդական առաքելություն իրականացնող Պակիստանին։«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Al Jazeera հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով աղբյուրին։

Լրատվամիջոցն առանց առաջարկի բովանդակությունը ներկայացնելու նշում է, որ ըստ իրանական դիվանագիտական ​​աղբյուրի՝ այդ երկրի կառավարությունն ապրիլի 30-ին նոր առաջարկ է ներկայացրել Պակիստանում գտնվող միջնորդներին։ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախորդ շաբաթվա վերջին հայտարարել էր, որ Իրանի հետ բանակցությունների մեկնելը ժամանակատար և թանկ է, ուստի նա կնախընտրեր հեռախոսային շփումները։

Ավելի ուշ նա հայտարարել էր, որ իրենից և մի քանի այլ անձանցից բացի որևէ մեկը տեղեկացված չէ Իրանի հետ բանակցությունների իրական կարգավիճակի մասին։Իրանի դատական ​​համակարգի ղեկավար Ղոլամ Հոսեյն Մոհսենի-Էջեին մայիսի 1-ին հայտարարել էր, որ Իրանի իշխանությունները միշտ պատրաստ են երկխոսության, բայց այն իմաստ ունի շարունակել միայն ռացիոնալ դիրքերից։

Նմանատիպ նյութեր