211652_close_icon
views-count67394 դիտում article-date 09:31 08-04-2021

Ողբերգական դեպք Արարատի մարզում. Daewoo-ն մխրճվել է բեռնատար գնացքի մեջ. վարորդը տեղում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ ապրիլի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ 

Ժամը 00։20-ի սահմաններում Նշավան գյուղի բնակիչ՝ 35-ամյա Նահապետ Հովհաննիսյանը իր վարած Daewoo մակնիշի ավտոմեքենայով 585 կմ 9 ՊԿ Մխչյան գյուղի ուղեփակոցի մոտ բախվել է Մասիս քաղաքի բնակիչ՝ 60-ամյա Աշոտ Ոսկանյանի կողմից վարած «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին պատկանող Վարդենիսի «ԶՈԴ-Արարատ» երկաթգծի երկաթուղու «ՎԼՈ 101134» բեռնատար գնացքին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Ն. Հովհաննիսյանը տեղում մահացել է։

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։

Ժամանել է նաև Արարատի մարզի ոստիկանապետ Կամո Ցուցուլյանը։

Մարզի դատախազ Ա. Չիչոյանի հանձնարարականով վթարով զբաղվում է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունը։

Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է քննիչ Մանասերյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Daewoo-ն, որն ամբողջովին վերածվել է մետաղե ջարդոնի, շահագործվում էր որպես տաքսի, իսկ Ա. Ոսկանյանն աշխատում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում՝ որպես մեքենավար։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+

Նմանատիպ նյութեր