211652_close_icon
views-count982 դիտում article-date 14:51 06-04-2021

Խաղաղապահները Արցախում նախաձեռնել են «Ընտանիքի պատմությունը հաղթանակի պատմությունն է» ակցիան

Ռուս խաղաղապահների զորախմբի զինծառայողները Արցախի Հանրապետությունում ակցիա են նախաձեռնել՝ նվիրված Հայրենական Մեծ պատերազմի 76-ամյակին:

Այս մասին հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից:

«Ակցիան կրել է «Ընտանիքի պատմությունը հաղթանակի պատմությունն է» խորագիրը: Ակցիայի սկիզբը դրվել է Արցախի Ասկերանի շրջանի Խնաբադ գյուղի 104 զինվորի նվիրված հուշարձանի մոտ, ովքեր զոհվել են 1941-1945 թթ. հիտլերյան կոալիցիայի դեմ մարտերում: Բացի «Ընտանիքի պատմությունը հաղթանակի պատմությունն է» ակցիայից, ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի մարդասիրական արձագանքման կենտրոնը, համագործակցելով Մարտակերտի, Մարտունու և Ասկերանի շրջանների վարչակազմերի հետ, նախաձեռնել է Արցախից ռազմաճակատ գնացած և Հայրենական մեծ պատերազմի տարիներին զոհված ազատամարտիկների հուշարձանների և հուշակոթողների բարեկարգման աշխատանքներ»,- նշում են ՌԴ ՊՆ-ից:

Արցախում ակցիաները շարունակվելու են մինչև մայիսի 9-ը՝ Հաղթանակի օրը:

Նմանատիպ նյութեր