211652_close_icon
views-count1715 դիտում article-date 13:59 06-04-2021

Տնտեսությունը հստակ վերականգնվում է. ՊԵԿ նախագահ

Շրջանառռության ծավալներն ու հավաքագրված հարկերը ՊԵԿ նախագահին թույլ են տալիս պնդել, որ տնտեսությունը հստակ վերականգնվում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

«Դատելով առևտրաշրջանառության ծավալների վերաբերյալ ՊԵԿ-ի կողմից կատարված վերլուծական տվյալներից՝ այո, ես փաստում եմ, որ տնտեսությունը հստակ վերականգնվում է, քանի որ դրա մասին են խոսում և՛ շրջանառության ծավալները, և՛ հավաքագրված հարկերը»,- ասաց Հովհաննիսյանը:

Անդրադառնալով բիզնեսում գոյություն ունեցող ստվերին՝ նա նշեց, որ ստվերը կա և միշտ լինելու է: «Անգամ կա թույլատրելի ստվերի շրջանակ, որն «արդյունավետ» է, այն պետք է լինի»,- նշեց ՊԵԿ նախագահը:

Իսկ թե ստվերն ինչքան է կազմում, գնահատման աշխատանքները դեռ ընթացքի մեջ են:

Հայաստանում, ինչպես և աշխարհի տարբեր երկրներում համավարակի պատճառով 2020-ից տնտեսություններում անկում է գրանցվում: 2021-ի թե հունվարին, թե փետրվարին նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ կրկին անկում կա, սակայն ամսական կտրվածքով՝ փետրվարի ցուցանիշներն աճել են հունվարի նկատմամբ:

Նմանատիպ նյութեր