Էդեն Ազարը չի մասնակցի «Լիվերպուլի» հետ հանդիպմանը
«Ռեալը» հրապարակել է թիմի հայտացուցակը՝ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում «Լիվերպուլի» հետ հանդիպմանը:
Հայտացուցակում չէ հարձակվող Էդեն Ազարը, ով ապաքինվում է վնասվածքից:
«Ռեալի» հայտացուցակը.
Դարպասապահներ՝ Կուրտուա, Լունին, Ալտուբե
Պաշտպաններ ՝ Է. Միլիտաո, Ռ. Վարան, Նաչո, Մարսելո, Օդրիոզոլա, Ֆ. Մենդի
Կիսապաշտպաններ՝ Կրոս, Մոդրիչ, Կազեմիրո, Վալվերդե, Իսկո, Արիբաս
Հարձակվողներ՝ Բենզեմա, Ասենսիո, Լուկաս Վ., Վինիսիուս Ժ., Մարիանո, Ռոդրիգո
ՉԼ-ի քառորդ եզրափակիչ առաջին խաղում իսպանական թիմը սեփական հարկի տակ կընդունի «Լիվերպուլին»: Խաղը կկայանա ապրիլի 6-ին: