Էդեն Ազարը՝ Անգլիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ
Բելգիայի հավաքականի և Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարը Անգլիայի ֆուտբոլային լրագրողների Ասոցիացիայի (FWA) վարկածով ճանաչվել է անգլիական պրեմիեր-լիգայի մրցաշրջանի լավագույն խաղացող:
Ազարը հավաքել է ձայների 53 տոկոսը: Երկրորդ տեղում է «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը: Երրորդը «Չելսիի» պաշտպան Ջոն Թերին է:
Ավելի վաղ Ազարը տարվա լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել Անգլիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների Ասոցիացիայի (PFA) կողմից:
Նշենք, որ «Չելսիի» կազմում Ազարը Անգլիայի առաջնությունում դարձել է 14 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ: