211652_close_icon
views-count3180 դիտում article-date 20:13 05-04-2021

Ֆինլանդիայում հոկեյի մրցավարը խաղի ժամանակ կոտրել է ծնոտն ու կորցրել յոթ ատամ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հոկեյի Ֆինլանդիայի առաջնության ՀՊԿ - «Յուկուրիտ» խաղի ժամանակ մրցավար Յուկա-Պեկկա Կոյստինենը լուրջ վնասվածք է ստացել:
 
Երկրորդ խաղակեսում ՀՊԿ-ի հարձակվողի ուժեղ հարվածից հետո տափօղակը անդրադարձով հարվածել է մրցավարի դեմքին, որն ընկել է սառույցին:
 
Հարվածից մրցավարի վերին ծնոտն է կոտրվել, ինչպես նաև 7 ատամ է կորցրել, որոնցից չորսն ամբողջությամբ թափվել են, ևս երեքը կոտրվել են: Խաղը դադարեցվել է և թիմերը հանդերձարան են գնացել:
 
«Ամեն ինչ մթնեց, կարծես ինչ-որ մեկը լույսն անջատեց: Ահա թե ինչու ընկա, բայց ես արագ գիտակցության եկա: Երբ պառկած էի սառույցին, ինձ թվում էր, թե բոլոր ատամներս թափվել են բերանիցս: Հետո ես 2,5 ժամ ատամնաբույժի մոտ էի», պատմել է Կոյստինենը:
 
Կոյստինենը նախկին հոկեյիստ է եղել, որն իր կարիերայի ընթացքում ընդամենը մեկ ատամ է կորցրել: Այժմ նրա ծնոտի վերականգնման համար կպահանջվի մոտ կես տարի:
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր