Բոլիվիայում խաղի ժամանակ մրցավարը սրտի կաթված է ստացել և մահացել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլիվիայի առաջնության «Օլվեյս Ռեդի» և «Օրիենտե Պետրոլերո» թիմերի միջև հանդիման ժամանակ 32-ամյա մրցավար Ուգո Ուրտադոն մահացել է:
Մրցավարի սիրտը կանգնել է երկրորդ խաղակեսի սկզբում: Երկու թիմերի բժիշկները փորձել են նրան բուժօգնությու ցուցաբերել, նրան տեղափոխել են հիվանդանոց, սակայն այնտեղ մրցավարի սիրտը նորից դադարել է աշխատել և նա մահացել է:
Հանդիպումն ընթացել է Էլ-Ալտո քաղաքի մարզադաշտում, որը գտնվում է ծովի մակերևույթից 4000 մետր բարձրության վրա: