Ռուսաստանում մրցավարը խաղի ժամանակ բռունցքով հարվածել է ֆուտբոլիստին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մոսկվայի «Սախալինեց» և Մախաչկալայի «Լեգիոն» թիմերի միջև ընկերական հանդիպման ժամանակ եզրային մրցավարի մասնակցությամբ սկանդալային միջադեպ է գրանցվել:
Խաղի ընթացքում մրցավարը սկսել է վիճաբանել մոսկովյան թիմի խաղացողներից մեկի հետ, այնուհետև բռունցքով հարվածել նրա դեմքին:
Ինչպես հայտնել է Ռուսական ֆուտբոլային միության մրցավարական կոմիտեի ղեկավար Աշոտ Խաչատուրյանցը, մրցավարին խիստ պատիժ է սպառնում. ընդհուպ ցմահ որակազրկում:
Միջադեպը նկարահանած բլոգեր Միխայիլ Լիտվինի խոսքերով, խաղի ընթացքում մրցավարը բազմիցս սադրել է այդ ֆուտբոլիստին, որից հետո էլ սկսվել է վիճաբանությունը: Բլոգերը նաև տեսանյութ է հրապարակել, որտեղ սկանդալային մրցավարը խաղի ժամանակ օգտվում է բջջային հեռախոսից և հնարավոր է, խաղադրույք էր կատարում: