211652_close_icon
views-count3295 դիտում article-date 22:50 04-04-2021

Անդրանիկ Թևանյան. Ձվի անպատվաբեր հերթում է պետք փնտրել Արցախի կորած և Հայաստանի կորսվող պետականությունը

«Մի տեսանյութ ընկավ աչքովս։ Ձվի հերթ էր։ Մարդիկ իրար կոխկրտելով ու իրար հերթ չտալով պատրաստվում էին Զատիկին՝ «Սիրիր մերձավորիդ» ծրագրի շրջանակներում», իր ֆեյսբուքյան էջում գրել է 
«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի ղեկավար Անդրանիկ Թևանյանը:

«Ագնոստիկ հայացք․ քրիստոնեա՞ ու պետականաստե՞ղծ են արդյոք հայերը

Մի տեսանյութ ընկավ աչքովս։ Ձվի հերթ էր։ Մարդիկ իրար կոխկրտելով ու իրար հերթ չտալով պատրաստվում էին Զատիկին՝ «Սիրիր մերձավորիդ» ծրագրի շրջանակներում։

Ձվի անպատվաբեր հերթում է պետք փնտրել Արցախի կորած և Հայաստանի կորսվող պետականությունը։

Հոգու և մտավոր սովը հնարավոր չէ հագեցնել ձու ներկելով ու կռվացնելով։ Այդ սովը բոլոր հարթություններում զգալի է։ Փտած է ինչպես վերնախավի (քաղաքական, հոգևոր, մշակութային և այլն), այնպես էլ ամբոխի վերածված ժողովրդի մեծ մասը։

Արցախյան հաղթանակը պետք է մեզ ազգ դարձներ, բայց մենք հետևողականորեն գնացինք ժողովուրդ, իրականում՝ խալխ, թայֆա ու ամբոխ դառնալու ճանապարհով։ Ու պատահական չէ, որ անհայրենիքները տիրեցին մեր հայրենիքին։ Թուրքը միայն դրանից հետո մտավ մեր տները։

Այս ինքնակործան մեխանիզմը կանգնեցնելու և ազգային պետություն կերտելու համար մնացել է մեկ շանս։ Այդ շանսը դատապարտված ենք օգտագործել։ Թե չէ հոգու ու մտքի սովին կմիանա նաև կյանքի սովը»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր