Էդուարդ Սպերցյան. Աննկարագրելի հույզեր են, մեծ հպարտություն եմ զգում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանի հավաքականի նորեկ Էդուարդ Սպերցյանը ԱԱ-2022-ի խմբային փուլի 3-րդ տուրում Ռումինիայի հավաքականի նկատմամբ տարած հաղթանակից (3:2) հետո ՀՖՖ TV-ի հետ զրույցում խոսել է Ռումինիայի նկատմամբ տարած հաղթանակի և իր առաջին խաղում խփած գոլի մասին.
«Աննկարագրելի հույզեր են, չգիտեմ ինչ ասեմ: Այսպիսի նորամուտի մասին կարելի էր միայն երազել: Դաշտ դուրս գալուց առաջ մարզիչն ինձ խնդրեց լինել կենտրոնացած, խաղալ իմ դիրքում: Մեծ հպարտություն եմ զգում: Ներդրեցի ամբողջ ուժերս, որպեսզի թիմը հաղթի: Բոլորը պայքարեցին մինչև վերջ և դա ամենակարևորն է, որ չհանձնվեցինք»,-ասել է Սպերցյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: