211652_close_icon
views-count8240 դիտում article-date 21:59 31-03-2021

Հայկական հրաշք Երևանում. Հայաստանի հավաքականը ֆանտաստիկ հաղթանակ տարավ Ռումինիայի նկատմամբ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

2022թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի 3-րդ տուրում Հայաստանի հավաքականը անհավանական և գերդրամատիկ խաղում հաղթեց Ռումինիային:
 
Գոլազուրկ առաջին խաղակեսում հետո դժվար էր պատկերացնել, թե ինչ է սպասվում երկրորդ խաղակեսում:
 
56-րդ րոպեին մեր հավաքականի նորեկ Էդուարդ Սպերցյանը բացեց հաշիվը: Դրանից հետո ռումինացիները Չիլիկդեուի շնորհիվ նախ հավասարեցրին հաշիվը, այնուհետև հաշվի մեջ առաջ անցան:
 
Բայց մեր տղաները իսկական հրաշք գործեցին. 87-րդ րոպեն մեր հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը հավասարեցրեց հաշիվը, իսկ 89-րդ րոպեին Տիգրան Բարսեղյանը 11 մետրանոց հարվածով երրորդ գնդակը ուղարկեց ռումինացիների դարպասը: ՀԱՂԹԱՆԱԿ!!!!!
 
Հայաստանի հավաքականը երրորդ անընդմեջ հաղթանակն է տանում խմբում և 9 միավորոն միանձնյա առաջատարն է: Ֆանտաստիկա է: Կեցցե՜ք, տղաներ:
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր