Հաքերները կոտրել են ՖԻՖԱ-ի համակարգերն ու հրապարակել գաղտնի փաստաթղթեր
ՖԻՖԱ-ն պաշտոնապես հաստատել է, որ դարձել է հանցավոր կիբերհարձակման թիրախ, որի հետևանքով արտահոսել է անձնական և գործարար տեղեկությունների սահմանափակ ծավալ։ Այս մասին կազմակերպության ներկայացուցիչը հայտնել է Reuters-ին։
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան խստորեն դատապարտել է անձնական տվյալների ապօրինի ձեռքբերումն ու հրապարակումը՝ կատարվածը որակելով որպես գաղտնիության լուրջ խախտում։
«Նման գործողությունները կարող են լուրջ հետևանքներ ունենալ տուժած անձանց համար», — նշված է կազմակերպության հայտարարության մեջ։
ՖԻՖԱ-ի հայտարարությունը հաջորդել է Handsome Boy Hacking Club անունով հաքերային խմբի գործողություններին։ Վերջինս նոյեմբերի 19-ին X սոցիալական ցանցում հրապարակել էր ՖԻՖԱ-ի ներքին ֆայլերը պատկերող լուսանկար, իսկ ավելի ուշ հայտարարել, որ կազմակերպության Microsoft միջավայրից գողացել է ավելի քան 12 գիգաբայթ տվյալ։
Հաքերները պնդում են, որ իրենց ձեռքում են հայտնվել անձը հաստատող և ներգաղթային փաստաթղթեր, ֆինանսական, իրավական, ինչպես նաև ներքին կառավարմանը վերաբերող նյութեր։ The Record-ի տեղեկություններով՝ խումբը փորձել է շանտաժի ենթարկել ՖԻՖԱ-ին, սակայն չստանալով պահանջած գումարը՝ հրապարակել է տվյալները կիբերհանցագործների հարթակում։
Կիբերհարձակման հետևանքների ամբողջական պատկերը դեռևս պարզ չէ։