3247 դիտում
17:02 28-11-2021
Աշխարհի վրա չկա երևի իրեն հայ համարող բանական մարդ, որ իր հոգում չի զգում աննկարագրելի տառապանքներ պատճառող ցավ. ցավ ամեն զոհված, անհետ կորած կամ գերեվարված բալի համար․ Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել. Նոյեմբերի 9-ի ազգային աղետից հետո աշխարհի վրա չկա երեւի իրեն հայ համարող բանական մարդ, որ իր հոգում չի զգում աննկարագրելի տառապանքներ պատճառող ցավ։ Ցավ ամեն զոհված, անհետ կորած կամ գերեվարված բալի համար։ Ցավ Արցախի անդամահատման համար։
Ցավ Հայրենիք կորցնելու համար։ Ցավ համազգային նվաստացման համար։ Այդ բազմաշերտ ցավը մեզ դարձնում է հուզական, ագրեսիվ, ընկճված, ծխող ու խմող։ Նա չի մեղմվում, քանի ռազմագերիները չեն վերադարձել։ Նա չի մեղվում, քանի ազգային աղետի մեղավորները չեն հեռացել եւ չեն պատժվել։ Սակայն այս ցավը երբեք չպիտի անցնի, քանի որ մարդկային կորուստների մեծ մասն անդառնալի է, իսկ տարածքային իւ բարոյական կորուստները կարող են վերականգնվել միայն մի դեպքում՝ եթե այս անտանելի տանջանքները մեզ ոչ թե ընկճեն, այլ ստիպեն վերակազմակերպվել, ցավով ապրել ու ցավը վերածել ստեղծարար ռեվանշի։
Մեր ցավը երբեք ոչ ոք չի տանելու։ Ոչ մի ռուս խաղաղապահ, ֆրանսիական սենատոր, ամերիկացի նախագահ, չինացի բիզնեսմեն եւ հրեա փիլիսոփա։ ՈՉ ՈՔ։ Նրա պատճառների հավաքական մեղավորը եւ կոլեկտիվ պատասխանատուն միայն մենք ենք։ Եթե ցավը դադարեց՝ ապա մենք երբեք չենք փորձի հետ բերել կորցրածը ու կրկին դառնալ արժանապատիվ ազգ։ Ցավից փախչելը կդառնա ազգային նվաստացումը վերջնականապես ամրագրող եւ վավերացնող կնիք։ Ցավազրկումը հավասարազոր կլինի հայրենազրկմանը։
Ուստի մենք պիտի սովորենք ապրել ցավով, ստեղծարար ցավով։ Մեր ցավերը չպետք է ֆանտոմային լինեն: Նրանց աղբյուրը կորուսյալ հայրենիքի եւ արժանապատվության ավարտուն չգոյությունը չէ։ Մեր ցավը պետք է միս ու արյուն ունենա։ Պատրաստ ե՞նք այսպիսի ցավի…

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
901 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
919 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»